contact@armtrailstour.am
usd
403.03
rub
3.92
gel
143.55
irr
0.96
eur
424.19
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Ջիպ տուր/ Ապարանի ջրամբար, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Թուխ Մանուկ եկեղեցի, Սուրբ Վարդան մատուռ-դամբարան

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Ջիպ տուրեր

Խմբի չափը

10 մարդ

Նշեք վայրը

Արագածոտնի մարզ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր՝

  • Ապարանի ջրամբար
  • Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի
  •  Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
  •  Թուխ Մանուկ եկեղեցի
  • Սուրբ Վարդան մատուռ-դամբարան

Այս անգամ ուղևորվում ենք դեպքի Ապարան:

Տուրի առաջին կանգառն է Ապարանի՝ իր բացառիկ գեղեցկությամբ հայտնի ջրամբարը, որը գրավիչ է տարվա բոլոր եղանակներին:

 Ապարանում կտեսնենք Սուրբ Խաչ եկեղեցին։ Համարվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թ.: Գրականության մեջ հայտնի է որպես «Քասախի բազիլիկա»:

Մեր հաջորդ կանգառն է Հին Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին: Այն կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։

 

Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։

Ճանապարհին կտեսնենք Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին:

1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4 դարի Թուխ Մանուկ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։

Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է:

 

 Տուրի ընթացքում սպասվում է հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քանցրավենիք, ջուր:

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝  20:00
Մեկնելու վայր՝  Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

Ներառված

Տրանսպորտ՝ ջիպ ամենագնաց
հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 10.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
10.000 ֏
0 Արձագանքներ