Անհատական տուրեր
20 մարդ
Կոտայքի մարզ
Ծրագիր՝
Տուրի առաջին կանգառը Բջնիում է, որը հայտնի է իր հանքային ջրերով և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ կտեսնենք Սբ. Աստվածածին եկեղեցին և Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին, ինչպես նաև Բջնիի ամրոցը, որը գտնվում է անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր, հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Ամրոցի տարացքում կտեսնենք դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղի: Այն կարևոր նշանակություն է ունեղել ջրի և պարենմթերքի ապահովման համար:
Այնուհետև կշարժվենք դեպի Բջնիի հանքային ջրերը: Բնական ջրի աղբյուրը իրենից ներկայացնում է հանքայնացված հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումային բուժիչ հանքային ջուր, որում թունավոր տարրերը նորմայի սահմաններում են: Բջնիի հանքային ջուրը համարվում է Էսենտուկի 17-ի նմանակը:
Տուրի հաջորդ կանգառը Ծաղկաձորն է, որտեղ կունենանք ազատ ժամանակ, կհանգստանանք և կճաշենք տաղավարում, ցանկացողները կարող են նստել ճոպանուղի:
Ծաղկաձորում կայցելենք նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:
Հետդարձի ճանապարհին կայցելենք Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը (սկզբնաղբյուրներում` Դարաչիչակի վանք, Էջառիս, Կեչառույք), որն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր: Համալիրը ձևավորվել ու ամբողջացել է Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով XI-XIII դ։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 20:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
1 անձը - 45․000 դրամ,
2-3 անձ - 35․000 դրամ,
4-10 անձ - 25․000 դրամ,
11-20 անձ - 15․000 դրամ,
21-30 անձ - 9․000 դրամ