Գեղիի ջրամբարը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի մոտ՝ Ողջի գետի ձախափնյա Գեղիի վտակի վրա։
Ջրամբարը կառուցվել է 1989 թ.-ին, այն նախատեսվել է որպես էներգետիկ նշանակության ջրամբար, սակայն հետագայում սկսել է շահագորշվել մելիորատիվ նպատակներով։ Ջրամբարի ջրով ոռոգվում են Կապանի տարածաշրջանի հողերը։
Ջրամբարի պատվարը ճալաքարակոպճային է, ավազակավային միջուկով, ունի 70 մետր բարձրություն և 244 մետր երկարություն, կատարային մասում` 10 մետր։ Պատվարի շրջանում ֆիլտրացիոն երևույթների կանխման նպատակով 20-60 մետր խորության սահմաններում կատարվել են ցեմենտացման աշխատանքներ։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 15 մլն խմ է, իսկ օգտակար ծավալը՝ 12 մլն խմ, ջրի հայելին զբաղեցնում է 50 հեկտար տարածություն, գտնվում է 1402 մետր բարձրության վրա: