Դասական տուրեր
Բացահայտեք Վայոց Ձորը՝ Հայաստանի այն անկյունը, որտեղ լեռները պահպանում են դարերի պատմությունը, իսկ յուրաքանչյուր կանգառ դառնում է գիտելիքի ու ներշնչանքի աղբյուր։
Այս տուրը համատեղում է հոգևոր ժառանգությունը, միջնադարյան կրթական ավանդույթը և բնության հզոր էներգիան՝ ստեղծելով բովանդակային և խորքային ճանապարհորդություն։
📍 Տուրի ծրագիրը
09:00 — Մեկնում Երևանից
Ճանապարհին՝ պատմական և մշակութային տեղեկատվություն մարզի մասին։
⛪ Թանահատի վանք
Միջնադարյան հոգևոր և կրթական կենտրոն։ Այստեղ կծանոթանանք վանքի պատմությանը, ճարտարապետությանը և նրա դերին հայկական մշակութային կյանքում։
📚 Գլաձորի միջնադարյան համալսարան
Հայկական միջնադարյան կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Կխոսենք Գլաձորի համալսարանի գործունեության, գիտական ժառանգության և նրա նշանակության մասին հայ մտքի զարգացման ճանապարհին։
⛪Արկազի վանք
Հանգիստ և ներդաշնակ վանական համալիր, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու լեռների լռությունն ու բնության խաղաղությունը։
🌉 Ագարակաձորի/ Դադալի կամուրջ
Դարավոր կամուրջ, որը վկայում է տարածաշրջանի պատմական ճանապարհների և առևտրային կապերի մասին։
⛪ Հերհերի վանք
Բարձունքում տեղակայված վանական համալիր՝ տպավորիչ տեսարանով դեպի հովիտ։
💧Հերհերի ջրվեժ
Օրվա բնական հանգրվանը։ Թեթև քայլարշավ դեպի ջրվեժ, լուսանկարների և բնության հետ հաղորդակցում։
21։00 — Վերադարձ Երևան
✅ Տուրը ներառում է
Տրանսպորտ
Փորձառու գիդ-ուղեկցող
Պատմամշակութային ներկայացումներ
Կազմակերպչական աջակցություն ամբողջ երթուղու ընթացքում
❌ Տուրը չի ներառում
Անհատական ծախսեր
Ճաշ (հնարավոր է կազմակերպել ըստ նախընտրության)
🎯 Ո՞ւմ համար է այս տուրը
Պատմության և մշակույթի սիրահարների
Կրթական խմբերի
Բովանդակային և խորքային ճանապարհորդություն նախընտրողների
Բնության և լուսանկարչության սիրահարների
«ArmTrails» — մենք պարզապես տուր չենք կազմակերպում, մենք ստեղծում ենք փորձառություն
📩 Միացե՛ք մեր առաջիկա խմբին և բացահայտե՛ք Վայոց Ձորը նոր հայացքով։