Ընդհանուր տեղեկություններ Ալբանիայի մասին

Ալբանիան գտնվում է Բալկանյան թերակղզում՝ սահմանակցելով Հունաստանին, Մոնտենեգրոյին, Կոսովոյին և Հյուսիսային Մակեդոնիային։ Երկիրը ողողվում է Ադրիատիկ և Հոնական ծովերով, ինչը Ալբանիային դարձնում է իդեալական ուղղություն ծովափնյա հանգստի համար։

 

  • Մայրաքաղաք՝ Տիրանա

  • Պաշտոնական լեզու՝ ալբաներեն

  • Արժույթ՝ լեկ (ALL)

  • Ժամային գոտի՝ GMT+1

  • Լավագույն շրջանը այցելելու համար՝ մայիսից հոկտեմբեր։

    Մշակույթ և սովորույթներ

    Ալբանացիները հայտնի են իրենց հյուրընկալությամբ և բաց սրտով վերաբերմունքով։ Այստեղ ընդունված է հյուրին վերաբերվել որպես ընտանիքի անդամի։
  • ✔️ Ընդունված է բարևել ձեռքով և ժպիտով
    ✔️ Հյուր գնալիս ցանկալի է փոքր նվեր տանել
    ✔️ Սրճարաններում նստելը և զրույցը մշակույթի կարևոր մասն է
    ✔️ Ավանդույթներն ու ընտանիքը մեծ արժեք ունեն
  • Ալբանիան գրավիչ է իր բազմազանությամբ․ մեկ ճանապարհորդության ընթացքում կարող եք համատեղել ծովափնյա հանգիստը, լեռնային արշավները, պատմական քաղաքները և գաստրոնոմիական բացահայտումները։

    1. Անմոռանալի բնություն

    • Կապույտ լողափեր

    • Ալպյան լեռներ

    • Ազգային պարկեր և ջրվեժներ

    2. Պատմական և մշակութային քաղաքներ

    • Բերատ – «հազար պատուհանների քաղաք» (ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի ժառանգության ցանկերում)

    • Գիրոկաստրա – քարե քաղաք

    • Ապոլոնիա – հնագույն հռոմեական ավերակներ

    3. Մատչելի գներ

    Ալբանիան համարվում է Եվրոպայի ամենամատչելի երկրներից մեկը՝

    • Հյուրանոցներ

    • Սնունդ

    • Տրանսպորտ

      Ո՞ւր գնալ Ալբանիայում

      Տիրանա

      Ժամանակակից և կենդանի մայրաքաղաք, որտեղ համադրվում են պատմությունն ու նոր ճարտարապետությունը։ Պարտադիր այցելեք Սկանդերբեգի հրապարակ, Բունկ’Արտ թանգարանները և քաղաքի սրճարանները։

      Բերատ և Գիրոկաստրա

      Եթե սիրում եք պատմություն և ավանդական ճարտարապետություն, այս քաղաքները պարտադիր ներառեք Ձեր երթուղում։

      Սարանդա և հարավային Ալբանիա

      Իդեալական ընտրություն ծովի սիրահարների համար։

      Ալբանիայի լավագույն լողափերը․ ո՞րը ընտրել և ինչի համար

      Ալբանիայի լողափերը տարբեր են՝ հանգիստ, ակտիվ, ընտանեկան կամ ռոմանտիկ։

      🌊 Ksamil – հանգիստ . ընտանիքի համար

      • Փոքր կղզյակներ

      • Մաքուր, խաղաղ ծով

      • Հարմար է երեխաների համար

      🌊 Dhermi – ակտիվ հանգիստ․ երիտասարդական

      • Բաց կապույտ ջուր

      • Լողափային ակումբներ

      • Երաժշտություն և գիշերային կյանք

      🌊 Jale Beach – ոսկե միջին

      • Հարմար թե՛ զույգերի, թե՛ ընկերների համար

      • Ջրային մարզաձևեր

      • Բնական գեղեցկություն

      🌊 Vlora – քաղաքային լողափ

      • Հարմարավետ ենթակառուցվածքներ

      • Ռեստորաններ և զբոսավայրեր

      • Լավ ընտրություն առաջին անգամ այցելողների համար

      Ինչ անել Ալբանիայում․ փորձառություններ

      ✔️ Ծովում լողալ և նավակով զբոսնել
      ✔️ Փորձել ալբանական խոհանոց (ծովամթերք, byrek, tavë kosi)
      ✔️ Այցելել գինեգործարաններ
      ✔️ Լեռնային արշավներ և ֆոտո տուրեր
      ✔️ Վայելել մայրամուտները Հոնական ծովի ափին

      Ինչու՞ ընտրել Ալբանիան ԱրմԹրեյլս Տուրի հետ

      ԱրմԹրեյլս Տուրը առաջարկում է մանրակրկիտ մշակված տուրեր դեպի  Ալբանիա՝ արագ և անվտանգ։

      📌 Ալբանիան այն ուղղությունն է, որը կզարմացնի Ձեզ՝ իր խաղաղությամբ, մատչելիությամբ և եվրոպական որակով։