Արդենիս լիճը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արդենիս գյուղի անմիջական հարևանությամբ, «Արփի լիճ» ազգային պարկի Արդենիս-Ալվար տեղամասում, Արփի լճից 11 կմ հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 2020 մ. բարձրության վրա: Արդենիս լճի մակերեսը 0,1 կմ² է: Լիճը ձևավորվել է բնական աղբյուրներից: 2009 թ.-ից լճի տարածքը հայտարարված է հանգստի գոտի: