Չումով լիճը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում,  Հին Մարտիրոս գյուղից մոտ 2,1 կմ հեռու, Մարտիրոս գյուղից 4.7 կմ հեռու՝  ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Լիճն առանջնահատուկ գեղեցկություն ունի և տարբերվում է նրանով, որ ունի փոքրիկ մի կզյակ (հայերեն «չիմ»  բառը վերաբերում է լճի մեջտեղում գտնվող կղզուն):  

Լճի մոտակայքում է գտնվում ժայռափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է նաև Մարտիրոսաց վանք անվանմամբ: Եկեղեցին փորագրված է լեռնալանջից՝ Նազար լեռան գագաթի ներքևում (լեռան բարձրությունը 2,446 մ է):

 

Հին Մարտիրոսը կիսալքված գյուղ է, որի պատմությունը հայտնի է դեռ 1283 թ.-ից: Գյուղում պահպանվել է մի խաչքար, որի վրա երևում է վերջինիս հիմնադրման ժամանակը: Հին գյուղը 1960-ական թվականներին որակվեց որպես սողանքային գոտի և բնակության համար ոչ պիտանի։ Այդ իսկ պատճառով 1968 թ.-ին Մարտիրոսը տեղափոխվեց 2 կմ դեպի արևելք։ Սահմանակից բնակավայրերն են՝ հյուսիս-արևելքից՝ Զառիթափը, հարավ-արևմուտքից՝ Սերսը, Խնձորուտը, հարավ-արևելքից սահմանակից է Նախիջևանին։

 

Լուսանկարը՝ Գայանե Գրիգորյանի