Ըստ ավանդույթի՝ Շողակաթ եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ մեկուսացվել և սպանվել է անհայտ անվամբ կույսերից մեկը և ուր նահատակ կույսի վրա «Շող է կաթել»:

Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում` Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց դեպի արևմուտք: Ներկայիս հորինվածքը կառուցվել է 1694 թվականին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Նահապատ Կաթողիկոսի օրոք ՝ IV դարի մատուռի տեղում:

Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի՝ VI-VII դարերի կառույցներին: Այժմյան եկեղեցին կառուցվել է դարչնագույն սրբատաշ տուֆից և աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ, որը հայտնի է որպես «գմբեթավոր դահլիճ»։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։

 

Արևմուտքից եկեղեցուն կից է գավիթը: Եկեղեցին 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: