Քաթարի  Պետությունը գտնվում է Արաբական թերակղզու մաս կազմող Քաթար  թերակղզու վրա։ Հարավում Քաթարը սահմանակցում է Սաուդյան Արաբիային, հյուսիս-արևմուտքում ունի ծովային սահման Բահրեյնի կղզիների հետ, հարավ-արևելքում՝ ծովային սահման ԱՄԷ-ի հետ։  Քաթարը ողողվում է Պարսից ծոցի ջրերով:

            Քաթարը փոքր պետություն է. դրա մայրաքաղաքը՝ Դոհան, գտնվում է հենց ափին և հանդիսանում է առողջարանային գոտու կենտրոն։ Դոհայի բնակչությունը կազմում է 950 հազար մարդ։ Քաթարում կան նաև այլ քաղաքներ, սակայն դրանք  զբոսաշրջիկների համար հետաքրքրություն չեն ներկայացնում: Քաթարում հանդիպում են նաև բեդվինների բնակավայրեր։

            Երկրի պաշտոնական լեզուն արաբերենն է։ Կառավարման ձևը բացարձակ միապետությունն է։ Պետության գլուխը  էմիրն է, որի իշխանությունը սահմանափակվում է շարիաթի օրենքներով։ Պաշտոնական կրոնը իսլամն է։ Ժամային գոտին UTC+3 է:  Ազգային արժույթը քաթարյան ռիալն է, որը հավասար է  100 դիրհամի։

            Քաթարի հիմնական լանդշաֆտը շարժվող ավազաթմբերով անապատն է։ Թերակղզու կենտրոնում անապատը քարքարոտ է: Ջրային ռեսուրսները սահմանափակ են, օազիսները` փոքր։ 

            Քաթարում կլիման արևադարձային է։ Ամռանը ջերմաստիճանը +40-ից +46 °C է, երբեմն հասնում է  +50 °C։ Խոնավությունը բարձր է՝ ափամերձ գոտում հասնելով 90%: Անապատում կլիման արևադարձային մայրցամաքային է (ցերեկը շոգ է, գիշերը՝ ցուրտ), չոր։ Քաթար այցելելու լավագույն ժամանակը դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածն է, երբ օդի միջին ջերմաստիճանը +25 °C է, և ծովը տաք է։  

            Քաթարում զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքը բարյացակամ է։ Իսլամական ավանդույթներն այստեղ հարգում են, բայց խուսափում են   ծայրահեղություններից: Բաց լողազգեստով կարելի է լողալ միայն հյուրանոցներին կից  տարածքներում, քաղաքի հանրային լողափերում բաց լողազգեստ կրելն արգելվում են։

            Քաթարում կգտնեք Դուբայի բոլոր զվարճանքները ավելի մատչելի գներով։ «Թավշյա» ձմեռ, երկնաքերեր, առևտրի կենտրոններ, անապատի մեջտեղում կառուցված հնագույն ամրոցներ, շքեղ լողափեր՝ այս ամենի շնորհիվ Քաթարը հանդես է գալիս որպես  հանգստանալու համար հիանալի վայր: Արաբական կենցաղի  և ֆանտաստիկ ուրբանիստիկայի զուգորդում՝ ահա թե ինչ է իրենից ներկայացնում Պարսից ծոցի ափին գտնվող այս փոքրիկ թագավորությունը: