Խոսրովի արգելոց
Մեր բացառիկ յոգա տուրը դեպի Խոսրովի արգելոց կայացա´վ։ Դեռևս IV դարում տնկված, Խոսրով արքայի անունը կրող անտառները, որ աշխարհի արհեստական անտառներից հնագույնն են, լուռ մեզ էին սպասում: Աննկարագրելի են այստեղի գեղատեսիլ ժայռերն ու ջրվեժները, ալպյան մարգագետինները, խորհրդավոր քարանձավները, անկրկնելի գեղեցկության խորաձորերն ու ձորակները, սոսիների ու մայրիների պուրակները։ Խոսրովի անտառներում անցկացրինք յոգայի հերթական պարապմունքը, զովացանք Վահագնի և Աստղիկի ջրվեժներում, այցելեցինք Աղջոց վանական համալիրը և Գեղմահովիտի V դ.-ի կիսավեր եկեղեցին։ Տուրն ավարտեցինք Գառնիի տաճարով՝ երեկոյան լուսավորության ներքո: