Անտակ լիճը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղից 9 կմ դեպի արևմուտք, Զարդով ջրամբարից 1 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակերևույթից 2350 մ բարձրության վրա։ Լճի ջրափնյա գծի երկարությունը 0.6 կմ է: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։