Լիճքի ջրվեժների մի խումբը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Լիճք գյուղից 2 կմ հեռավորության վրա, Զվար գյուղատեղիի միջով հոսող Զվարագետի վրա։
Ջրվեժների հոսող ջուրը բավականին մաքուր է և պիտանի նույնիսկ խմելու համար։ Բոլոր ջրվեժների տակ գոյացած են բնական լողավազաններ, որտեղ կարելի է հանգիստ լողալ:
Ջրվեժների մյուս խումբը գտնվում է Մեղրի գետի վրա, որը հոսում է Լիճք գյուղի միջով: Այս ջրվեժները իրենցից ներկայացնում են կիրճի մեջ իրար վրա թափվող բացառիկ ջրվեժների կասկադ:
Մյուս ջրվեժները, որոնք նույնպես գտնվում են Մեղրի գետի վրա, ձգվում են ջրվեժների կասկադից գետի հունով դեպի վեր՝ հասնելով մինչև անտառի վերջ։
Դեպի Լիճքի կասկադային ջրվեժները կարելի է հասնել ոտքով (քայլարշավը մատ 2 կմ է):