contact@armtrailstour.am
usd
373.81
rub
4.8999
gel
138.96
irr
0.028293
eur
440.91
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Անհատական տուր/ Սևանավանք, Հին Դիլիջան, Գոշավանք, Գոշի լիճ

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Անհատական տուրեր

Խմբի չափը

10 մարդ

Հարկավոր է իմանալ

  • Սեւանավանք
  • Հին Դիլիջան/ Պատմական Շարամբեյան փողոց, «Միմինո» ֆիլմի հերոսների
  • հուշարձան
  • Գոշավանք վանական համալիր
  • Գոշի լիճ

Այս անգամ ուղևորվում ենք բացառիկ տուրի դեպի Գոշի լիճ:

Տուրը կսկսենք Սեւանավանքից, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:

Սևանավանքով զմայլվելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի տուրիստների ամենասիրելի ուղղություններից մեկը՝ Դիլիջանը: «Եթե Աստված մի օր ցանկանա այցելել Հայաստան, ես կբերեմ նրան Հովք (Դիլիջան)։ Հովքի և աշխարհի այլ գեղատեսիլ վայրերի միջև տարբերությունն այն է, որ այստեղ մարդիկ չեն ծերանում», - այսպես է Հովքի՝ Դիլիջանի մասին ասել պատմիչ Գրիգոր Պահլավունին։

Առաջին կանգառը կլինի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցում, որտեղ գտնվում է Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրը, այստեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև «վարպետների փողոց»։ Այստեղ է գտնվում նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։

Ճանապարհը կշարունակենք դեպի Գոշավանք, որը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ. երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է:

Գոշ գյուղից կսկսենք քայլարշավը դեպի Հայաստանի ամենագեղատեսիլ լճերից մեկը՝ Գոշի լիճը: Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է:

Քայլարշավը թեթև բարդության է, որի համար անհրաժեշտ են սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, ցանկալի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք) և մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր:

 

Մեկնում՝ 08:30

Վերադարձ՝ 21:30

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Արժեքը՝

  •  1 անձի համար՝ 55000 դրամ
  • 2-3 անձանց համար՝ 35000 դրամ 
  •  4-10 անձանց համար՝ 25000 դրամ
  • 11-20 անձանց համար՝ 18000 դրամ
  • 21-30 անձանց համար՝  11000 դրամ 

Ներառված

Տրանսպորտ (մինիվեն կամ սպրինտեր)
Գիդի ծառայություն
Սուրճ, թեյ, քաղցրավենիք

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած ﷼ 388.788,75

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
﷼ 388.788,75
0 Արձագանքներ