contact@armtrailstour.am
usd
373.34
rub
4.8937
gel
138.84
irr
0.028258
eur
440.35
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Գնդեվանք, Ջերմուկ, Ջերմուկի գեյզեր

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Հարկավոր է իմանալ

  • Գնդեվանք
  •  Ջերմուկ
  •  Ջերմուկի ջրվեժ
  • Ջերմուկի հանքային ջրեր
  • Ջերմուկի զբոսայգի

Արտաճանապարհային (ջիպ) տուր դեպի Ջերմուկի գեյզեր, եղնիկի արձան, քարանձավ  (ըստ ցանկության)

 

Տուրի առաջին կանգառը Գնդևանքն է: Այն գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ հովտով հոսող Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդևազ գյուղից մոտ 1 կմ արևմուտք: Ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի (XIII-XIV դդ.),  Գնդևանքը հիմնադրել է Սյունյաց Սոփիա (Սոփի) իշխանուհին X դ. որպես ճգնավորների մենաստան: Այն Գնդևանք է կոչվել հայր Սուփան Գնդունու անունով: Հուշարձանախումբը X-XVII դդ. կառույց է, որի կազմում են Ս. Ստեփանոս եկեղեցին, գավիթը, սեղանատունը, գերեզմանատունը, բնակելի և տնտեսական շինությունները, վանքապատկան ջրանցքը: Կառույցը պարսպապատ է: Վանքը և գյուղը ավերել է պարսից շահ Աբասը 1604 թ.:

Տուրի հաջորդ կանգառը Ջերմուկ քաղաքն է, որտեղ կտեսնենք գեղատեսիլ ջրվեժը, կհամտեսենք հանքային ջրերը, կզբոսնենք քաղաքային զբոսայգում: Ջերմուկի հանքային ջուրն ունի բուժիչ հատկություններ և իր ջրաբուժական հատկություններով նման է Ժելեզնովոդսկի (ՌԴ) և Կարլովի Վարիի (Չեխիա) հանքային ջրերին։ Դեռևս միջին դարերից հայտնի «Ջերմուկ»-ի բուժիչ հատկությունների մասին վկայում են Ջերմուկ քաղաքի տարածքում պահպանված քարաշեն ավազանների մնացորդները։ «Ջերմուկ»-ն օգտագործվում է խմելու, լոգանք ընունելու, ինչպես նաև  ստամոքսաղիքային, լյարդի, լեղուղիների, շաքարախտի և այլ  հիվանդությունների բուժման համար։ 

Ջերմուկի ջրվեժը թափվում է 72 մետր բարձրությունից և հիշեցնում է աղջկա վարսեր, այդ իսկ պատճառով ստացել է «Ջրահարսի վարսեր» անվանումը: 

 

Ցանկացողների համար կկազմակերպվի արտաճանապարհային (ջիպ) տուր դեպի Ջերմուկի գեյզեր, որի մասնակիցները  կարող են լողանալ սարերում թաքնված գեյզերում, հետո բարձրանալ Ջերմուկի խորհրդանիշ՝ հանրահայտ եղնիկի արձանի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան  դեպի Ջերմուկ քաղաքը, ինչպես նաև տեսնել  մատուռ-քարանձավը:

 

Մեկնում՝ 08:00
Վերադարձ՝ 22:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված / Բացառված

տրանսպորտ (Սպրինտեր՝ մինչև 21 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ)
գիդի ծառայություններ
Դեպի գեյզեր արտաճանապարհային (ջիպ) տուրի արժեքը՝ 5000 դրամ: Վերջինիս ընդհանուր տևողությունը 2 ժամ է:

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 58 ლ

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
58 ლ
0 Արձագանքներ