Դասական տուրեր
20 մարդ
1 օր
2 օր
Տուրը կսկսենք Ախալքալաքի բերդի այցելությունից, քաղաքում կտեսնենք հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: 1830-ական թվականներին եկեղեցին կառուցել են կարինցի գաղթական հայերը սեփական միջոցներով: Հետագայում, 1850- ական թվականներին, ախալքալաքաբնակ Կարապետ Յաղուբյանցի նախաձեռնությամբ հին եկեղեցու տեղում կառուցվել է նոր եկեղեցի: Սուրբ Խաչ եկեղեցին ընդարձակ դահլիճով գմբեթավոր տաճար է:
Տուրի հաջորդ կանգառը կլինի Խերթվիսի բերդը: Գտնվում է համանուն գյուղում, Կուր և Փարվանա (Թափարվան) գետերի միախառնման վայրում, Ախալքալաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Խերթվիսի բերդը լավ պահպանված բերդերից է, կառուցված է բարձր ժայռաբլրի վրա։ Բերդի հիմնադրումը ավանդաբար վերագրում են պարսկական Կյուրոս արքային (Ք. Ա. 529 թ.): XI դարի վրաց պատմագիր Լեոնտի Մրովելին այն հիշատակում է որպես քաղաք և պատմական Մեսխեթի կենտրոն։ Վրաց աղբյուրներում տեղ գտած մեկ այլ ավանդության համաձայն բերդը դիմագրավել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին: Խերթվիսի բերդը հիշատակվել է նաև հռոմեական զորավար Պոմպեոսի արշավանքի (Ք. Ա. առաջին դար) ժամանակ:
Խերթվիսից հետո կայցելենք Ռաբաթը: Ախալցխայի գեղեցկուհին՝ Ռաբաթը տեսանելի է քաղաքի ցանկացած անկյունից, այն կանգնած է Փոցխովի գետի ափին գտնվող բլրի վրա: Ռաբաթի անվանումը արաբական ծագում ունի եւ նշանակում է՝ ամրացված վայր: Ամրոցը կառուցվել է 13-րդ դարում: Ռազմական այս շինությունն, ըստ պատմաբանների, մի քանի անգամ փլուզվել է, շրջափակման մեջ է եղել եւ կրում է տարբեր մշակույթների եւ կրոնների հետքերը:
Օրը կավարտենք Բակուրիանիում:
2-րդ օրը կանցկացնենք Բակուրիանիում և Բորժոմիում: Բակուրիանին Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է, գտնվում է Բորժոմիի շրջանում: Այն տեղակայված է Տրիալետի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին և ծովի մակարդակից բարձր է 1.700մ: Բակուրիանիի շուրջ վեր հառնող լեռները ծածկված են եղևնու անտառներով: Բակուրիանիում կայցելենք բուսաբանական այգին և կնստենք ճոպանուղի:
Տուրի վերջին կանգառը կլինին Բորժոմին, որտեղ կզբոսնենք քաղաքի կենտրոնում և ազգային պարկում, կհամտեսենք տարբեր ջերմաստիճան ունեցող բնական հանքային ջրերը, ճոպանուղով կհասնենք դեպի Բորժոմիի բարձունք/ պլատո:
Մեկնում՝ 06:00
Վերադարձ՝ 24:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ