contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Քարահունջ, Շաքիի ջրվեժ, Տոլորսի ջրամբար

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Սյունիքի մարզ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր

450 Կմ 

 

  • Քարահունջ
  • Սիսավանք
  • Շաքիի ջրվեժ
  • Որոտնավանք
  • Թանգու կամուրջ
  • Տոլորսի ջրամբար

 

Այսօր առաջարկում ենք բավականին հագեցած ուղղություն դեպի Սիսիան: 

Տուրի առաջին կանգառը կլինի Քարահունջը՝ հայկական հինավուրց աստղադիտարանը  կամ Զորաց քարերը, որը գտնվում է Սիսիան քաղաքի մոտակայքում: Այն յուրօրինակ ու խորհրդավոր հնավայր է, որը ձգում է բազմահազար այցելուների: Շուրջ 223 բազալտե մենաքարերը որոշակի տրամաբանությամբ և հատուկ շրջանի տեսքով ուղղահայաց դասավորված են 7-8 հեկտար զբաղեցնող տարածքում: Քարերի վրա արված են անցքեր, որոնք, ըստ որոշ գիտնականների, արված են պարաններ կապելու և դրանք տեղափոխելու համար: Սակայն  կարելի է նկատել, որ անցքերն ուղղակի չեն փորվել, այլ արված են հատուկ խնամքով, մաքրությամբ և ճշգրտությամբ: Ուստի, հնարավոր է, որ հնավայրի քարերը ոչ թե պարզապես ընդարձակ դամբարանադաշտի մահարձաններ են, այլ երկնադիտական յուրօրինակ սարքավորումներ: Ըստ ժողովրդական լեգենդի՝ մենհիրները քարացած կանայք և աղջիկներ են, որոնց դիպչելիս թշնամիները մահացել են: 

Հաջորդ կանգառը կլինի հրաշալի Շաքիի ջրվեժի մոտ, որը Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկն է: Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով, որտեղ հայտնաբերվել են նաև մարդու գործունեության հետքեր։

Այնուհետև կուղևորվենք դեպի Սիսավանք, Որոտնավանք և Թանգու կամուրջ: Որոտնավանքը (Վաղադնի վանք) հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Թվագրվում է X-XI դդ. և բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: 

Թանգու կամուրջը կառուցվել է 1855 թ-ին Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա Որոտնաբերդի փլատակներից ներքև գտնվող կիրճում։ 

Սիսիանում կտեսնենք նաև Տոլորսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ կառուցված 1861 թ.-ին և Տոլորսի ջրամբարը, որը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին։ Ջրամբարը կառուցելուց հետո գյուղը և եկեղեցին մնացել են ջրի տակ: Տոլորսի ջրամբարում գտնվող եկեղեցին այն եզակիներից է, որը տարվա մեջ 1-2 ամիս հայտնվում է ջրից դուրս, իսկ մնացած ժամանակ գտնվում է ջրի տակ, քանի որ ջրամբարի ջրի մակարդակը բարձրանում է առատ տեղումներից հետո։

Հագեցած օր անցկացնելուց հետո կվերադառնանք Երևան:

 

Մեկնում՝      08:00
Վերադարձ՝   23:00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամ

 

 

Ներառված

Բարձրակարգ տրանսպորտ (Mersedes Sprinter` 19 տեղ կամ Minivan՝ 8 տեղ)
Գիդի ծառայություն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 8.500 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
8.500 ֏
0 Արձագանքներ