contact@armtrailstour.am
usd
403.03
rub
3.92
gel
143.55
irr
0.96
eur
424.19
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Երկօրյա գինու տուր դեպի Կախեթ

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Գինու տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Վրաստան

Հարկավոր է իմանալ

Կվարելի, Թելավի, Սիղնաղի + գինու համտես

 

  • Ք. Թելավի  

  • Բատոնիսցիխե

  • 900-ամյա չինարի ծառ

  • "Միմինո" ֆիլմից հայտնի վայրեր

  •  Գ. Ծինանդալ, Ճավճավաձեի տուն-թանգարան 

  • Ք. Կվարելի

  • Կինձմարաուլի գինիների գործարան, էքսկուրսիա, գինու համտես

  • Իլիա լիճ

  • Նեկրեսի վանահամալիր

  • Ք.Սիղնաղ, Բոդբե մենաստան-Սուրբ Նինոյի գերեզման և աղբյուր

  • Սիղնաղի ամրոց և եկեղեցի

  • Ալազանի հովիտ

1 օր

  • Հայ-վրացական սահման,  "Բագրատաշեն" անցակետ

  • Ք.Թելավի

  • Բատոնիսցիխե

  • 900-ամյա չինարի ծառ

  • "Միմինո" ֆիլմից հայտնի վայրեր

  • Գ. Ծինանդալ, Ճավճավաձեի տուն-թանգարան 

  • Ք. Կվարելի

  • Կինձմարաուլի գինիների գործարան, էքսկուրսիա, գինու համտես

  • Գիշերակաց հյուրանոցում

        

          Տուրի առաջին կանգառը Թելավի քաղաքն է, որը գտնվում է Կախեթի կենտրոնում, Իորի և Ալազանի գետերի հովիտներում: Թելավին հնագույն տաճարների ու վանքերի, գեղատեսիլ հովիտների և գետերի մի առանձնահատուկ աշխարհ է, որտեղ արևի շողերի տակ աճում է սաթագույն խաղողը։ Թելավին վրացական գինեգործության կենտրոնն է, գինեգործությունը այստեղ պաշտամունքի է վերածվել: Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 490 մ բարձրության վրա։ Ըստ պատմաբանների՝ Թելավի անվան ծագումը կապված է այստեղ տարածված դարավոր թեղիների (վրացերեն՝ «թելա») հետ։

        Թելավին հայտնի է  I դ. –ից. Թելավին Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա տանող քարավանի ճանապարհի վրա կառուցված կարևոր առևտրային կենտրոն էր:   XI դ. և  XVII դ.-ից  մինչև XVIII  դ. ընկած ժամանակահատվածում Կախեթ թագավորության մայրաքաղաքն էր:

       Բատոնիսցիխե ամրոցը գտնվում է Թելավիի կենտրոնում։ «Բատոնիսցիխե»-ն թարգմանվում է որպես «Տիրոջ բերդ»։ XVII - XVIII դդ. այդ ամրոցը եղել է Կախեթի թագավորների նստավայրը։ Այն կառուցվել է երկու փուլով՝ 1667-1675 թ. և XVIII դ.  երկրորդ կեսին։ Համալիրը ներառում է ամրոցի պարիսպը, թագավորական պալատը, երկու պալատական ​​եկեղեցիները, բաղնիքը և թունելը։ 

        Թելավիում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հայտնի վայրերը՝ Իրակլի  II-ի հուշարձանը, հայտնի չինարը։ Թելավի քաղաքի չինարը Վրաստանի ամենահին ծառն է։ Նրա բարձրությունը 40 մետրից ավելի է, իսկ հաստությունը՝ գրեթե 12 մետր։ Ծառի ստույգ տարիքը հայտնի չէ, սակայն տեղացիները պնդում են, որ այն հաստատ ավելի քան 900 տարեկան է։

       Այնուհետև կայցելենք Ծինանդալ գյուղը, որտեղ գտնվում է Ճավճավաձեների կալվածքը և տուն-թանգարանը, Ճավճավաձեների իշխանական ընտանիքի պալատը:   Պալատի շուրջ անգլիական այգի է տնկված։ Ճավճավաձեն Անգլիայից դուրս էր գրել ոչ միայն ծառեր, այլև այգեպաններին, ինչպես նաև Եվրոպայից էր հրավիրել լավագույն գինեգործներին, որոնց օգնությամբ կառուցել էր եվրոպական տեխնոլոգիաների վրա հիմնված գինու  առաջին գործարանը։ 

             Հաջորդ կանգառը Կվարելի քաղաքն է, որը գտնվում է Ալազանի հովտի հյուսիս-արևելքում՝ Թբիլիսիից 150 կմ և Թելավիից 25 կմ հեռավորության վրա։ Կվարելի ամրոցը  (XVI-XVII դդ.) գտնվում է քաղաքի կենտրոնում, Ճավճավաձեի փողոցում. այն ունի չորս աշտարակ։

           «Կինձմարաուլի Կորպորացիա»-ն Կվարելիի կենտրոնում գտնվող քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից է։ Այստեղ կծանոթանանք Կախեթում հնագույն  ժամանակներից պահպանված գինեգործության ավանդույթներին, կշրջենք գործարանի տարածքով և կհամտեսենք գինիները։ Գործարանը արտադրում է մոտավորապես  70 տեսակի գինի։ Առավել հայտնի են Կինձմարաուլին, Սապերավին, Ծինանդալին և Ախաշենին։ Գործարանի տարածքում գործում է խանութ, որտեղից կարելի է գնել գինի կամ կոնյակ։

 

2-րդ օր

 

  • Նախաճաշ հյուրանոցում

  • Իլիա լիճ

  • Նեկրեսի վանահամալիր

  • ք.Սիղնաղի, Բոդբե մենաստան-Սուրբ Նինոյի գերեզման և աղբյուր

  • Սիղնաղիի ամրոց և եկեղեցի

  • Ալազանի հովիտ

  • Վերադարձ Երևան

 

       Հյուրանոցում նախաճաշելուց հետո կզբոսնենք քաղաքում, ապա կայցելենք Կվարելի քաղաքի մոտակայքում գտնվող գեղատեսիլ Իլիա լիճը։ 

        Հաջորդ կանգառը Նեկրեսի հնագույն վանական համալիրն է, որը գտնվում է լեռան գագաթին: Դարեր առաջ գոյություն է ունեցել Նեկրեսի քաղաքը, որի ավերակները երևում են վանքի բարձունքից։ 

          Տուրի վերջին կանգառը սիրո քաղաք Սիղնաղն է՝ Կախեթի շրջանում, լեռան լանջին գտնվող մի գեղեցիկ քաղաք:  Քաղաքի անվանումը թուրքերեն նշանակում է «ապաստան»։ Քաղաքը փոքրիկ ոլորուն ու գողտրիկ փողոցներ ունի, ինչպես նաև կղմինդրե կտուրներով երկհարկանի տներ։ Այստեղ կտեսնենք հայտնի Սիղնաղ բերդը։ Բերդը Վրաստանի տարածքում միակ հնագույն պաշտպանական կառույցն է, որի պարիսպները պահպանվել են իրենց սկզբնական տեսքով։ Պարիսպների ընդհանուր երկարությունը 4,5 կմ է։ Նրանց կից գտնվում  են 28 դիտաշտարակներ։ Գլխավոր բերդի դարպասները քարե կամար են հիշեցնում։ 

 

              Սիղնաղ քաղաքից 2 կմ հեռավորության վրա՝ Բոդբե վայրում, կտեսնենք նաև Բոդբեի վանքը, որը վրացական սրբավայր է։ Այստեղ՝ Սուրբ Գեորգիի տաճարում ամփոփված է Նինո Կապադովկեցու աճյունը։ Վերջինս Վրաստանի լուսավորիչն էր և, ժամանելով Վրաստան, փառավորվել էր իր սուրբ կյանքով և բազմաթիվ հրաշագործություններով: Սուրբ Նինոյի գերեզմանը գտնվում է զոհասեղանի աջ կողմում։ Կարծիք կա, որ այն բուժում է հոգեկան և ֆիզիկական հիվանդությունները: Ամեն օր նրա գերեզմանի մոտ սուրբ պատարագ է մատուցվում Վրաստանի և ողջ ուղղափառ աշխարհի խաղաղության և բարօրության համար: Բոդբեի համալիրը բազմիցս վերանորոգվել և վերականգնվել է։ XVI–XVI դդ. Բոդբեն կարևոր կրթական կենտրոն էր։ 1837 թ. վանքը վերացվել է։ 1889 թ. այստեղ բացվել է Սուրբ Նինոյի միաբանությունը, որը գործում է մինչ այսօր։

Մեկնում՝     15.10    07:00

Վերադարձ՝ 16.10    23:30

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

Ներառված / Բացառված

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն
Հյուրանոց
Նախաճաշ
Գինու համտես և էքսկուրսիա Կինձմարաուլի գործարանում
Խաղողի բերքահավաք
Նեկրեսի եկեղեցի տանող ավտոբուսի վճար
ճաշ

Ուղղությունը

Արտագնա

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 26.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
26.000 ֏
0 Արձագանքներ