Գինու տուրեր
10 մարդ
Վայոց Ձորի մարզ
Խոր Վիրապ
Նորավանք
Արենի
Օրը սկսում ենք Խոր Վիրապից: Վանքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»:Նշենք, որ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Այստեղ հնարավորություն կունենանք իջնել ստորգետնյա զնդանը, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում, ինչպես նաև վանքի տարածքից զմայլվել Արարատ լեռան շքեղ տեսարանով:
Գինու արտադրությունը հին ժամանակների կապվում է խաղողի ճզմման արարողության հետ։ Դարեր շարունակ այս մեթոդը մնացել է, որպես հյութի և խաղողի առանձնացման համընդհանուր տարբերակ։ Մեր օրերում ևս երբեմն օգտագործում են խաղողի` ոտքերով ճզմման տարբերակը, քանի որ այն թույլ է տալիս ավելի մեծ վերահսկողություն ունենալ գինու արարման գործընթացի վրա։ Չնայած մեր օրերում այն քիչ է կիրառվում, սակայն որոշ երկրներում այս ավանդույթը շարունակում է մնալ որպես գինու արտադրության անբաժան մաս։
Այստեղից կուղևորվենք դեպի Նորավանքի համալիրը, որը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին և դարձել Սյունիքի հոգևոր, կրթական և մշակութային կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը:
Մեկնում՝ 08:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
Գինը՝ 6000 դրամ, որը ներառում է՝
· տրանսպրտ (սպրինտեր՝ 19 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ),
· գիդի ծառայություն
· մասնակցություն փառատոնին՝ 11:00 -ից