Ջիպ տուրեր
20 մարդ
Գեղարքունիքի մարզ
Տուրը կսկսենք Գեղարքունիքի մարզից: Կանգ կառնենք Սևանա լճի ափին ժայռեղեն հրվանդանի վրա գտնվող Հայրավանք վանական համալիրի (IX-XIII դ.) Ս. Ստեփանոս եկեղեցու մոտ: Այս վանական համալիրը համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից մեկը: Պահպանվել են միայն եկեղեցին և գավիթը:
Այնուհետև, անցնելով Մեծ Սևանի մոտով, կշարունակենք ճանապարհորդությունը դեպի Սելիմի իջևանատուն (Քարվանսարա) (այժմ՝ Օրբելյանների իջևանատուն), որը գտնվում է Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Սելիմ լեռան վրա։ Վարդենյաց լեռնանցքում գտնվող XIV դ. այս քարավանատունը, ի թիվս նմանատիպ մի շարք այլ շինությունների, Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականների համար որպես իջևանատուն է ծառայել։ Հայտնի է, որ այս տարածքով է անցել Մարկո Պոլոն, որը նկարագրել էր, թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռներում։
Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Վայոց ձորի Արտաբույնք գյուղ, որտեղից ավտոմեքենայով դժվարանցանելի ճանապարհով կբարձրանանք դեպի Սմբատաբերդ: Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասերի: Ամրոցի տարածքում կարելի է տեսնել միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակները։ Սմբատաբերդից երևում են Եղեգիս գյուղում գտնվող Սուրբ Նշան և Զորաց վանքերը:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ