Քայլարշավներ
10 մարդ
Թեժառույքի վանք
Հանքավանի ջրամբար
Հանքավանի Սուրբ Գևորգ հունական եկեղեցի
Հանքավանի ջրվեժ
Այսօր կունենանք քայլարշավ դեպի անտառապատ հրվանդանի գագաթին գտնվող Թեժառույքի վանքը և անտառում թաքնված Հանքավանի ջրվեժը:
Տուրի առաջին կանգառը Թեժառույքի վանքն է կամ Տրդատավանքը: Քայլարշավի ընդհանուր երկարությունը 2 կմ է, ճանապարհն անցնելու է անտառի միջով, սարնիվեր: Վանքը գտնվում է 2000 մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:
Թեժառույքի անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝ երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր:
Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ:
Հաջորդ կանգառը Հանքավանի գեղատեսիլ ջրամբարն է:
Այնուհետև կայցելենք Հանքավանի հունական եկեղեցին, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը: Դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էր 250 հույն։ Այսօր գյուղում մնացել է ընդամենը երեք հունական ընտանիք։ Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը այն բանի վառ վկայությունն է, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։ Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։
Տուրի վերջին կանգառը Հանքավանի ջրվեժն է: Քայլարշավի ընդհանուր երկարությունը 2 կմ է, ճանապարհն անցնելու է անտառի միջով՝ դեպի անտառի մեջ թաքնված գեղեցիկ ջրվեժը:
Քայլարշավը թեթև բարդության է: Նախատեսված է սկսնակների համար: Հարկավոր է կրել հարմարավետ հագուստ և կոշիկներ, գլխարկ, ունենալ 1 լ ջուր և սնունդ:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ