Էկո տուրեր
10 մարդ
Տուրի առաջին կանգառը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրն է, որը գտնվում է Ակունք գյուղում: Այն բաղկացած է Ս. Պողոս, Ս. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից: Ս. Պողոս եկեղեցին կառուցվել է XII-XIII դդ. և իրենից ներկայացնում է քառակուսի հատակագծով կառույց: Թաղը և երկթեք ծածկը փլվել են: Հյուսիսային պատին կա շինարարական բովանդակությամբ անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ եկեղեցին և գավիթը կառուցվել են Ասլանի և վերջինիս եղբայր Վիրապշահի կողմից: Եկեղեցին նորոգվել է հավատացյալների ջանքերով, ինչի արդյունքում կառույցը կորցրել է իր նախկին տեսքը: XIII դ.-ում կառուցված Ս. Պետրոս եկեղեցին գտնվում է թեք սարալանջին և իրենից ներկայացնում է թաղածածկ, երկթեք տանիքով միանավ սրահ: Կառուցված է սև և նարնջագույն սրբատաշ տուֆից: Եկեղեցիների հյուսիսային կողմում, ժայռերի մեջ գտնվում է մի քարայր, որտեղ 1980-ական թթ. հնագետ Հրաչյա Ղազարյանը հայտնաբերել է քարեդարյան գործիքներ:
Տուրի հաջորդ կանգառը Լեռնանիստ գյուղն է, որտեղ կայցելենք Լեռնանիստի Սուրբ Հակոբ եկեղեցին, որտեղ սուրբ ջուր կա: Ձմեռային հանգստի սիրահարները կարող են սահել դահուկներով, սահնակով, նստել բուգել ճոպանուղի, վարել ձյունագնաց:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ