Բորժոմի, Բակուրիանի / եռօրյա տուր

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Location

Վրաստան

Overview

1 օր 

  • Ախալքալաքի ամրոց
  • Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի
  • Վարձիա քարանձավային քաղաք
  • Ախալցխայի Ռաբաթ ամրոց
  • Գիշերակաց Բակուրիանիում 

                     2 օր 

  • Բակուրիանիի ճոպանուղի
  • Բակուրիանիի բուսաբանական այգի
  • Գիշերակաց Բակուրիանիում

3 օր 

  • Մեկնում Բորժոմի
  • Բորժոմի քաղաքային տուր 
  • Բորժովիի ազգային պարկ
  • Բորժոմիի ճոպանուղի/պլատո
  • Վերադարձ Երևան

               

Տուրը կսկսենք Ախալքալաքի բերդի այցելությունից, քաղաքում կտեսնենք հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: 1830-ական թվականներին եկեղեցին կառուցել են կարինցի գաղթական հայերը սեփական միջոցներով: Հետագայում, 1850-ական թվականներին, ախալքալաքաբնակ Կարապետ Յաղուբյանցի նախաձեռնությամբ հին եկեղեցու տեղում կառուցվել է նոր եկեղեցի: Սուրբ Խաչ եկեղեցին ընդարձակ դահլիճով գմբեթավոր տաճար է:

Տուրի հաջորդ կանգառը կլինի Խերթվիսի բերդը: Գտնվում է համանուն գյուղում, Կուր և Փարվանա (Թափարվան) գետերի միախառնման վայրում, Ախալքալաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Խերթվիսի բերդը լավ պահպանված բերդերից է, կառուցված է բարձր ժայռաբլրի վրա։ Բերդի հիմնադրումը ավանդաբար վերագրում են պարսկական Կյուրոս արքային (Ք. Ա. 529 թ.): XI դարի վրաց պատմագիր Լեոնտի Մրովելին այն հիշատակում է որպես քաղաք և պատմական Մեսխեթի կենտրոն։ Վրաց աղբյուրներում տեղ գտած մեկ այլ ավանդության համաձայն բերդը դիմագրավել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին: Խերթվիսի բերդը հիշատակվել է նաև հռոմեական զորավար Պոմպեոսի արշավանքի (Ք. Ա. առաջին դար) ժամանակ:

Այնուհետև կուղևորվենք դեպի Վարձիա քարանձավային քաղաք, որը Վրաստանի ամենադիտարժան վայրերից մեկն է, նրա պատմությունը ավելի քան 900 տարվա վաղեմություն ունի: Քարանձավ-քաղաքը կառուցվել է 12-րդ դարում: Այն սենյակներից և թունելներից կազմված լաբիրինթոսի է նման, որը հասնում է մինչև Երուշելի լեռը: 

Մեր հաջորդ կանգառը  Ախալցխայի գեղեցկուհի Ռաբաթն է, որը տեսանելի է քաղաքի ցանկացած անկյունից, այն կանգնած է Փոցխովի գետի ափին գտնվող բլրի վրա: Ռաբաթի անվանումը արաբական ծագում ունի եւ նշանակում է՝ ամրացված վայր: Ամրոցը կառուցվել է 13-րդ դարում: Ռազմական այս շինությունն, ըստ պատմաբանների, մի քանի անգամ փլուզվել է, շրջափակման մեջ է եղել եւ կրում է տարբեր մշակույթների եւ կրոնների հետքերը:

Օրը կավարտենք Բակուրիանիում: 

Ամբողջ 2-րդ օրը կանցկացնենք Բակուրիանիում, որը Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է, գտնվում է Բորժոմիի շրջանում: Այն տեղակայված է Տրիալետի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին և ծովի մակարդակից բարձր է 1.700մ: Բակուրիանիի շուրջ վեր հառնող լեռները ծածկված են եղևնու անտառներով:  Բակուրիանիում կայցելենք բուսաբանական այգին և կնստենք ճոպանուղի և լեռնային սահնակները/ տոբոգան: 

3-րդ օրը կանցկացնենք Բորժոմիում, որտեղ կզբոսնենք քաղաքի կենտրոնում,   ազգային պարկում, կհամտեսենք տարբեր ջերմաստիճան ունեցող բնական հանքային ջրերը, ճոպանուղով կհասնենք դեպի Բորժոմիի բարձունք/ պլատո:


Մեկնում՝ 07:00

Վերադարձ՝ երրոդ օրը՝ 23:50

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included/Excluded

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն
Ավտոբուսի տոմս դեպի Վարձիա քարանձավային քաղաք
Հյուրանոց Բակուրիանիում/ 2 գիշեր
Նախաճաշ, ճաշ
Ռաբաթ ամրոցի վճար / 18 լարի/ 2700 դրամ
Վարձիայի մուտքավճար/ 15 լարի/ 2300 դրամ
Բորժոմիի այգու մուտքավճար/ 2 լարի/ 300 դրամ
Բորժոմիի ճոպանուղու վճար/ 10 լարի/ 1500 դրամ
Տոբոգան/լեռնային սահնակներ/ 4000-6500 դրամ
Բակուրիանիի ճոպանուղու վճար/ սկսած 10 լարիից/ 1500 դրամ

Ուղղությունը

Արտագնա

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from $99,11

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
$99,11
0 Review