+374 43 555 900 info@armtrailstour.am
  • AMD
    • USD
    • RUB
    • GEL
    • IRR
    • EUR
  • Polish
    • Armenian
    • English
    • Russian
  • usd
    370.78
    rub
    4.9378
    gel
    137.88
    irr
    0.028193
    eur
    434.41
    Central Bank rate Yerevan weather
    • Login
    • Sign Up
    ArmTrailsTour
    • Główna
    • Wycieczki
      • Klasyczne
      • Wycieczki indywidualne
      • Jeep
      • Joga
      • Winiarskie
      • Piesze
      • Ekologiczna
      • Dwudniowe
      • Szkolne
      • Utwórz wycieczkę
    • Mapa
    • Media
    • O nas
    • Usługi
    • Blog
    • Kontakt
    • Login
    • Sign Up
    • AMD
      • USD
      • RUB
      • GEL
      • IRR
      • EUR
    • Polish
      • Armenian
      • English
      • Russian
    • Główna
    • Wycieczki
      • Klasyczne
      • Wycieczki indywidualne
      • Jeep
      • Joga
      • Winiarskie
      • Piesze
      • Ekologiczna
      • Dwudniowe
      • Szkolne
      • Utwórz wycieczkę
    • Mapa
    • Media
    • O nas
    • Usługi
    • Blog
    • Kontakt

    Տոնական տուր դեպի Ոսկեվազի գինու գործարան

     

    Մարտի 8-ին նվիրված մեր հերթական տոնական տուրն այս անգամ ևս անցավ ուրախ մթնոլորտում: Այսօր ուղևորվեցինք դեպի Ոսկեվազ գինու գործարան: Տուրի շրջանակներում այցելեցինք Աշտարակի եկեղեցիները՝ Կարմրավորը, Սուրբ Մարիանեն, Ծիրանավորը և Սպիտակավորը, ծանոթացանք դրանց պատմությանը: Ոսկեվազի գինու գործարանում շրջայց կատարեցինք գինու մառաններով, գործարանով, ծանոթացանք գործարանի պատմությանը, գինու պատրաստման տեխնոլոգիաներին, մասնակցեցինք գինու համտեսին: Այցելեցինք նաև Թալինի Կաթողիկե եկեղեցին և Դաշտադեմի ամրոցը:

    Մարտի 8-ի տոնական տուր դեպի Գյումրի

     

    Մարտի 8-ին նվիրված մեր ճանաչողական այցը դեպի Գյումրի ինչպես միշտ կայացավ ջերմ մթնոլորտում։ Ծանոթացանք Հառիճավանքի պատմությանը, Գյումրիում այցելեցինք Յոթ Վերք, Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները,Պլպլան Ժամը, պատմական փողոցներում զգացինք 19-րդ դարի շունչը, ինչպես նաև այցելեցինք Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը և Սև Բերդը։ Տուրն ավարտեցինք համեղ տոնական ճաշով «Չերկեզի Ձոր» ռեստորանում:

    Աշնանային Գյումրին

     

    Գյումրին գրկաբաց ընդունում է բոլորին։ Բացառություն չկազմեցին նաև մեր եվրոպացի հյուրերը

    Համադպրոցական տուր դեպի Բջնի

     

    Այս անգամ ճանաչողական տուրի շրջանակներում ուղևորվեցինք դեպի Բջնի Օհանյան կրթահամալիրի սաների հետ։ Այցելեցինք Բջնի բերդը և Սուրբ Աստվածածին եկեղեցին, ծանոթացանք այդ տեսարժան վայրերի պատմությանը, ինչպես նաև համտեսեցինք իր բուժիչ հատկություններով հայտնի Բջնիի հանքային ջուրը: Օրն ավարտեցինք Բջնիի հանգստյան գոտում՝ ճաշակելով մեր ավանդական խորովածը և մասնակցելով տարատեսակ խաղերին:

    Աշնանային Ջավախքը

     

    Այլ երկրների հայաբնակ շրջաններն այցելելը առանձնահատուկ զգացմունքներ է առաջացնում: Մենք կրկին ուղևորվեցինք դեպի Ջավախք՝ այցելելով Փարվանա և Սաղամո լճերը (այս անգամ դրանք բավականին խոժոռ էին, բայց, որպես միշտ, տպավորիչ), Գանձայում գտնվող Սբ. Կարապետ եկեղեցին և Վ. Տերյանի տուն-թանգարանը, ինչպես նաև Ծալկայի հունական եկեղեցիները: Տուրի շրջանակներում այցելեցինք նաև Դաշբաշի կիրճը և զբոսնեցինք այստեղի նորակառույց ապակե կամրջով:

    Աշնանային Լոռին

     

    Լոռու բնության և հրաշալիքների մասին շատ էինք լսել, իսկ այսօր տեսանք սեփական աչքերով: Դեպի Արևածագի ձոր ջիպ տուրի շրջանակներում այցելեցինք Գտեվանքը (VI դ.) և Հնեվանքը (VII դ.), հանգստացանք գեղատեսիլ Արևածագի Ձորի հայտնի Ցից քարի մոտ՝ գետի ափին: Այնուհետև ուղղվեցինք դեպի Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը (XIII դ.), համտեսեցինք Օձի պորտի սուրբ ջուրը: Տուրն ավարտեցինք Օձունի տաճարի (VI դ.) այցելությամբ: Միացե´ք մեր տուրերին և ձեր աչքերով տեսեք Լոռու հրաշալիքները:

    Վրաստան․ Դաշբաշի կիրճ

     

    Վրաստանի տուրերն առանձնահատուկ են, հատկապես, երբ այցելում ես հայաբնակ տարածքներ։ Այցելեցինք ոսկեփայլ Փարվանա և Սաղամո լճերը, Գանձայում գտնվող Սբ. Կարապետ եկեղեցին և Վ.Տերյանի տուն-թանգարանը, Ծալկայի հունական եկեղեցիները, հետո ուղևորվեցինք դեպի Դաշբաշի կիրճ, զբոսնեցինք ապակե կամրջով և 1,5 կմ արահետով իջանք դեպի գեղատեսիլ կասկադային ջրվեժը։

    Բջնի-Հանքավան / Յոգա

     

    Մեր յուրահատուկ և սիրելի տուրերից մեկը՝ Հանքավան-Բջնի ուղղությունը։ Այցելեցինք Բջնի բերդ և Սուրբ Աստվածածին եկեղեցի, համտեսեցինք Բջնիի հայտնի հանքային ջուրը, Հանքավանում ծանոթացանք հունական եկեղեցու պատմությանը, առողջացանք Հանքավանի տաք ջրերում և հանգստացանք գետին ափին, ինչպես նաև անցկացրինք մեր յոգայի դասը։

    Դպրոցական տուր․ Գյումրի

     

    Այսօր Հրազդանի քոլեջի ուսանողների հետ ենք։ Միասին այցելեցինք Գյումրի և ծանոթացանք քաղաքի պատմությանը և պատմա-մշակութային հուշարձաններին: Այցելեցինք նաև վարդերի ջերմոց, ծանոթացանք վարդերի աճեցման տեխնոլոգիային՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ։

    Դպրոցական տուր․ Գառնի

     

    Կրկին Գառնիում ենք️: Գառնին, կարծես, դարձել է մեր ամենասիրված ուղղություններից մեկը։ Երևանի թիվ 84 դպրոցի աշակերտների հետ այցելեցինք Չարենցի կամարը, Գեղարդավանքը: Հանգստացանք «Պարտեզ» հանգստյան գոտում, համտեսեցինք թոնրի համեղ խորովածը և մասնակցեցինք տարատեսակ խաղերին։ Երեկոյան այցելեցինք Գառնի տաճարը, որպեսզի տեսնենք այն երեկոյան լուսավորության ներքո։

    Դպրոցական տուր․ Սևան, Դիլիջան

     

    Եվս մեկ ճանաչողական տուր։ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ ուղևորվեցինք դեպի Սևան և Դիլիջան։ Այցելեցինք Սևանավանքը, Հաղարծնի վանական համալիրը, Հին Դիլիջանը։ Ծանոթացանք կավագործների աշխատանքներին, այցելեցինք Կովկասյան եղջերուների բուծարանը և հանգստացանք Պարզ լճի ափին։

    Դպրոցական տուր․ Լոռի

     

    Լոռին, ինչպես միշտ, հիացնում է։ Վեդիի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական դաարանի աշակերտների հետ այցելեցինք Տորմակ եկեղեցին, Դենդրոպարկը, Լոռի Բերդը։ Հանգստացանք «Լոռէ» հանգստի գոտում և «Lore Extreme Park»-ում: Օրը ավարտեցինք խարույկի շուրջ:

    Սևանա լիճ

     

    Մեր ամենասիրված ուղղություններից մեկն է: Այցելեցինք Սևանավանքը, ծանոթացանք նրա պատմությանը, նավարկեցինք Սևանա լճով դեպի Որորների կղզի, կերակրեցինք որորներին, հանգստացանք ափին, լողացանք, պարեցինք, համտեսեցինք ձկան և խոզի խորովածը։ Միացե′ք դեպի Սևան մեր հաջորդ տուրին։

    Ջերմուկ

     

    Մեր ամենահետաքրքիր տուրերից մեկը։ Խմբի հետ ուղևորվեցինք դեպի Նորավանք, ծանոթացանք վանքի հարուստ պատմությանը, այցելեցինք Ջերմուկի Ջրահարսի ջրվեժը, ամենագնացներով ուղևորվեցինք դեպի Ջերմուկի գեյզերը, սարի գագաթին տեսանք եղնիկի արձանը, այցելեցինք նաև մատուռ-քարանձավը։ Ուղևորությունն ավարտեցինք Ջերմուկի զբոսայգում, որը հայտնի է իր քանդակներով:

    Խոսրովի արգելոց

     

    Մեր բացառիկ յոգա տուրը դեպի Խոսրովի արգելոց կայացա´վ։ Դեռևս IV դարում տնկված, Խոսրով արքայի անունը կրող անտառները, որ աշխարհի արհեստական անտառներից հնագույնն են, լուռ մեզ էին սպասում: Աննկարագրելի են այստեղի գեղատեսիլ ժայռերն ու ջրվեժները, ալպյան մարգագետինները, խորհրդավոր քարանձավները, անկրկնելի գեղեցկության խորաձորերն ու ձորակները, սոսիների ու մայրիների պուրակները։ Խոսրովի անտառներում անցկացրինք յոգայի հերթական պարապմունքը, զովացանք Վահագնի և Աստղիկի ջրվեժներում, այցելեցինք Աղջոց վանական համալիրը և Գեղմահովիտի V դ.-ի կիսավեր եկեղեցին։ Տուրն ավարտեցինք Գառնիի տաճարով՝ երեկոյան լուսավորության ներքո:

    Հանքավանի Տաք ջրեր

     

    Մեր հերթական հագեցած և ջերմ տուրը։ Այս անգամ՝ դեպի Հանքավանի տաք ջրեր։ Այսօր այցելեցինք Բջնի բերդը և Սուրբ Աստվածածին եկեղեցին, համտեսեցինք Բջնիի հայտնի հանքային ջուրը, հանգստացանք գետի ափին, Հանքավանում ծանոթացանք հունական եկեղեցու պատմությանը: Տուրի վերջում լողացանք Հանքավանի տաք ջրերում:

    Get Updates & More

    Thoughtful thoughts to your inbox

    Հետադարձ կապ
    +374 43 555 900
    contact@armtrailstour.am
    Մեր մասին
    • Մեր մասին
    • Բլոգ
    • Միացեք մեր թիմին
    Օգնություն
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Ընդհանուր դրույթներ և պայմաններ
    • Հարց պատասխան
    • Գաղտնիություն
    Ծառայություններ
    • Կոնսյերժ ծառայություններ
    • Փաստաթղթերի թարգմանություն
    • Միջոցառումների կազմակերպում
    • Գիտական աշխատանք

    Copyright © 2022 by ArmTrailsTour

    ArmTrailsTour

    Log In

    close
    Forgot Password?

    or continue with

    Facebook
    Google
    Do not have an account? Sign Up

    Sign Up

    close

    or continue with

    Facebook
    Google
    Already have an account? Log In