Երկօրյա տուր դեպի Ջավախք

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Overview

1 օր

  •  Ախալքալաքի ամրոց
  •  Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի
  •  Խերթվիսի բերդ
  •  Ախալցխայի Ռաբաթ ամրոց
  •  Ընթրիք և գիշերակաց Բակուրիանիում

 

2 օր

  •  Նախաճաշ Բակուրիանիում
  •  Բակուրիանիի ճոպանուղի
  •  Բորժոմիի ազգային պարկ
  •  Բորժոմիի քաղաքային տուր
  •  Բորժոմիի ճոպանուղի

Տուրը կսկսենք Ախալքալաքի բերդի այցելությունից, քաղաքում կտեսնենք հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: 1830-ական թվականներին եկեղեցին կառուցել են կարինցի գաղթական հայերը սեփական միջոցներով: Հետագայում, 1850- ական թվականներին, ախալքալաքաբնակ Կարապետ Յաղուբյանցի նախաձեռնությամբ հին եկեղեցու տեղում կառուցվել է նոր եկեղեցի: Սուրբ Խաչ եկեղեցին ընդարձակ դահլիճով գմբեթավոր տաճար է:

Տուրի հաջորդ կանգառը կլինի Խերթվիսի բերդը: Գտնվում է համանուն գյուղում, Կուր և Փարվանա (Թափարվան) գետերի միախառնման վայրում, Ախալքալաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Խերթվիսի բերդը լավ պահպանված բերդերից է, կառուցված է բարձր ժայռաբլրի վրա։ Բերդի հիմնադրումը ավանդաբար վերագրում են պարսկական Կյուրոս արքային (Ք. Ա. 529 թ.): XI դարի վրաց պատմագիր Լեոնտի Մրովելին այն հիշատակում է որպես քաղաք և պատմական Մեսխեթի կենտրոն։ Վրաց աղբյուրներում տեղ գտած մեկ այլ ավանդության համաձայն բերդը դիմագրավել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին: Խերթվիսի բերդը հիշատակվել է նաև հռոմեական զորավար Պոմպեոսի արշավանքի (Ք. Ա. առաջին դար) ժամանակ:

Խերթվիսից հետո կայցելենք Ռաբաթը: Ախալցխայի գեղեցկուհին՝ Ռաբաթը տեսանելի է քաղաքի ցանկացած անկյունից, այն կանգնած է Փոցխովի գետի ափին գտնվող բլրի վրա: Ռաբաթի անվանումը արաբական ծագում ունի եւ նշանակում է՝ ամրացված վայր: Ամրոցը կառուցվել է 13-րդ դարում: Ռազմական այս շինությունն, ըստ պատմաբանների, մի քանի անգամ փլուզվել է, շրջափակման մեջ է եղել եւ կրում է տարբեր մշակույթների եւ կրոնների հետքերը:

Օրը կավարտենք Բակուրիանիում:

2-րդ օրը կանցկացնենք Բակուրիանիում և Բորժոմիում: Բակուրիանին Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է, գտնվում է Բորժոմիի շրջանում: Այն տեղակայված է Տրիալետի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին և ծովի մակարդակից բարձր է 1.700մ: Բակուրիանիի շուրջ վեր հառնող լեռները ծածկված են եղևնու անտառներով: Բակուրիանիում կայցելենք բուսաբանական այգին և կնստենք ճոպանուղի:

Տուրի վերջին կանգառը կլինին Բորժոմին, որտեղ կզբոսնենք քաղաքի կենտրոնում և ազգային պարկում, կհամտեսենք տարբեր ջերմաստիճան ունեցող բնական հանքային ջրերը, ճոպանուղով կհասնենք դեպի Բորժոմիի բարձունք/ պլատո:

Մեկնում՝ 06:00

Վերադարձ՝ 24:00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included/Excluded

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն
Հյուրանոց Բակուրիանիում
1-ին օրվա ընթրիք
2-րդ օրվա նախաճաշ
2-րդ օրվա ճաշը
Ռաբաթ ամրոցի վճար / 18 լարի/ 2800 դրամ
Խերթվիսի բերդի մուտքավճար/ 10 լարի/ 1500 դրամ
Բորժոմիի այգու մուտքավճար/ 2 լարի/ 300 դրամ
Բորժոմիի ճոպանուղու վճար/ 10 լարի/ 1500 դրամ
Բակուրիանիի ճոպանուղու վճար/ 20 լարի/ 3000 դրամ

Ուղղությունը

Արտագնա

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 74,94€

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
74,94€
0 Review