Անհատական/ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐ, ԱՅԳԵՇԱՏ

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Անհատական տուրեր

Group Size

10 persons

Overview

  • Զվարթնոցի տաճար
  • Էջմիածնի Մայր Տաճար
  • Էջմիածնի Սբ. Հռիփսիմեի վանք
  • Էջմիածնի Սբ. Գայանեի վանք
  • Էջմիածնի Սբ. Շողակաթ եկեղեցի
  • Էջմիածնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի
  • Այգեշատի Թարգմանչաց վանք

Մեր այսօրվա տուրը նվիրված է Ծաղկազարդին: Օրը կսկսենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանից: Համալիրը բաղկացած է տաճարից և աշխարհիկ կառույցներից (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր): Տաճարական համալիրի հարավարևելյան մասում պահպանվել են նաև V դ. միանավ եկեղեցու մնացորդներ (սեղանի բեմը, մկրտարանը և այլն): Զվարթնոց տաճարը կառուցվել է 643-652թթ. ընթացքում Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից: Զվարթնոց տաճարի կառուցման մասին հայ պատմիչները տեղեկություններ են հաղորդում սկսած 7-րդ դարից: Առաջին տեղեկությունները հաղորդում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը և պատմիչներից միակն է, որ տաճարն անվանում է Զվարթնոց, մյուս բոլոր պատմիչները հիշատակում են Սբ. Գրիգոր տաճար անվամբ: Ըստ Սեբեոսի  եկեղեցին կառուցվել է հանուն երկնային Զվարթունների` երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին Սուրբ Գրիգորին: Ըստ պատմիչների՝ տաճարը  ավերվել է տաջիկների (արաբների) կողմից: Սակայն որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ տաճարի կործանման պատճառը եղել է երկրաշարժը: Կործանումից հետո տաճարը դարերի ընթացքում ծածկվել է հողով և վերածվել բլուրի` միայն 20-րդ դարի սկզբին մաքրվելով հողի դարավոր շերտերից:

Ճանապարհը կշարունակենք դեպի Էջմիածին քաղաք: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է,Սրբություն Սրբոցը:Բացառիկ է նրա առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր ու մշակութային կյանքում: Ոչ մի այլ ազգային «գանձ» այնքան մեծ դեր ու նշանակություն չի ունեցել ու չունի, որքան Սուրբ Էջմիածինը: Դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը ենթարկվել է այն բոլոր փորձություններին, ինչ իր հարազատ ժողովուրդը: Մայր Տաճարը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կողմից` համաձայն իր տեսիլքի, ըստ որի Աստծու Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը:  Ս. Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումն ավարտվեց 303 թվականին:

Սբ. Հռիփսիմե վանքը վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը: Այն հիմնադրվել է 618 թվականին՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից IV դարում կառուցված Սբ. Հռիփսիմե նահատակի դամբարանի տեղում:

Սբ. Գայանե վանքը գտնվում է Սբ. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սբ. Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել:

Սբ. Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է: Այն Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694 թվականին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի՝ հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»: Նրան շատ մոտ մի փոքրիկ մատուռի ավերակներ կան, որը 5-6-րդ դարի կառույց է եղել:

Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք:

Տուրի վերջին կետը Թարգմանչաց վանքն է (VII դ.), այն նմանացվել է VII դարում կառուցված Արամուսի նույնանուն վանքին: Եկեղեցին եղել է գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Տեղացիները եկեղեցին կապելով հայ գրի և գրականության սկզբնավորող Մ. Մաշտոցի անվան հետ, այն կոչել են Մեսրոպավանք:

 

Մեկնում՝ 11.00

Վերադարձ՝ 17.00

Մեկնման վայր՝ Հակոբ Հակոբյան 1, Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

  •  1 անձի համար՝ 40000 դրամ
  • 2-3 անձանց համար՝ 25000 դրամ 
  •  4-10 անձանց համար՝ 20000 դրամ
  • 11-20 անձանց համար՝ 10000 դրամ
  • 21-30 անձանց համար՝  7000 դրամ 

Included

Տրանսպորտ (մինիվեն կամ սպրինտեր)
Գիդի ծառայություն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from $18,73

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
$18,73
0 Review