Անհատական / Բացառիկ տուր դեպի «Արփի լիճ» ազգային պարկ, Դաշտադեմ, Մարմաշեն + Խորոված լճի ափին
Not Ratedfrom 0 reviews
0/5
0% of guests recommend
Tour Type
Անհատական տուրեր
Group Size
20 persons
Location
Շիրակի մարզ
Overview
Դաշտադեմի ամրոց
Մարմաշենի վանական համալիր
ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ
ՀԵՂՆԱՐ ԱՂԲՅՈՒՐ
«Արփի լիճ» ազգային պարկ
Շարունակում ենք բացահայտել Հայաստանի լճերը: Այս անգամ կբացահայտենք յուրահատուկ գեղեցկություն ունեցող Արփի լիճը: Ճանապարհին կայցելենք նաև Դաշտադեմի ամրոցը և Մարմաշենի վանքը: Տուրի առաջին կանգառը կլինի Դաշտադեմի ամրոցը: Ամրոց-համալիրը ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ: Այնուհետև կուղևորվենք դեպի Մարմաշենի վանական համալիր, որը հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է, եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին:Մարմաշենը X դ. վերջի հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է: Կայցելենք նաև Վահրամաբերդը, «Հեղնար աղբյուր» հուշակոթողը և Ախուրյան գետը: Ճանապարհը կշարունակենք դեպի «Արփի լիճ» ազգային պարկ, որը բաղկացած է արևմտյան, արևելյան, Արդենիսի, Ալվարի և Ախուրյանի կիրճ տեղամասերից: «Արփի լիճ» ազգային պարկը գտնվում է Շիրակի մարզի հյուսիսում՝ Թուրքիայի և Վրաստանի հետ սահմաններից ոչ հեռու: Պարկը գտնվում է ծովի մակարդակից 1500-3100 մ բարձրության վրա և զբաղեցնում է 21179 հա տարածք։ Ազգային պարկը հայտնի է անդրկովկասյան իր եզակի էկոհամակարգով: «Արփի լիճ» ազգային պարկի լանդշաֆտը ներառում է ենթալպյան մարգագետիններ, լեռնաշղթաներ, լճեր և ճահիճներ։ Այս գոտին դրախտտվայր է հարյուրավոր տեսակների ձմեռող և չվող թռչունների համար, այդ թռչուններից մի քանիսը գրանցված են միջազգային Կարմիր գրքում։ Ըստ գիտնականների՝ այս տարածքում ապրում է ավելի քան 190 տեսակի թռչուն, որոնցից 120-ն այստեղ բազմանում է։ Արփի լիճը հայկական որորների ամենամեծ գաղութի բնակավայրն է և Հայաստանում դալմատյան հավալուսնի միակ բազմացման վայրը։ Այգում կարելի է հանդիպել այլ վտանգված տեսակների, օրինակ՝ մարգահավի, սև արագիլի և սովորական կռունկի: «Արփի» ազգային պարկում հայտնաբերվել են թիթեռների 89 տեսակ և անոթավոր բույսերի շուրջ 700 տեսակ, այդ թվում՝ Կովկասի և Հայաստանի մի շարք էնդեմիկներ։ Բայց ամենազարմանալին այն է, որ պարկը Դարևսկու իժի՝ աշխարհում միակ բնակավայրն է:
Լճի ափին կպատրաստենք ձկան և խոզի խորոված, կճաշենք և կհանգստանանք: Կարելի է նաև զբոսնել անտառում և զբաղվել ձկնորսությամբ:
Մեկնում՝ 08:00 Վերադարձ՝ 22:00 Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ