Յոգա տուր / Ազատի ջրամբար, Գառնի, Գեղարդ

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Յոգա տուրեր

Group Size

20 persons

Location

Գառնու հեթանոսական տաճար

Overview

  • Չարենցի կամար
  • Ազատի ջրամբար
  • Յոգայի պարապմունք
  • Գեղարդավանք
  • Քարերի սիմֆոնիա
  • Գառնու տաճար /երեկոյան լուսավորության ներքո

 

Շարունակում ենք զբաղվել յոգայով՝ բնության գրկում: Այս անգամ  գեղատեսիլ Ազատի ջրամբարի մոտ:

Յոգան մտքի, մարմնի և հույզերի  ներդաշնակեցմանը նպաստող գիտություն է, ճնշող մտքերից ազատվելու գերազանց միջոց: Կրթելով մարմինն ու հոգին՝ այն նպաստում է խորը ինքնաճանաչմանը: Նպաստելով ընդհանուր առողջացմանը, մարմնի ճկունության ձեռքբերմանը, քաշի նվազմանը, հոդերի շարժունակության վերականգնմանը, ճիշտ շնչառության ձևավորմանը՝ յոգան բնության գրկում  մի առանձնահատուկ փորձ է: Այն պարգևում է ձեզ  անկրկնելի  պահեր: 

Տուրը սկսում ենք Չարենցի կամարից, որտեղ մի պահ կանգ կառնենք, որ տեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Կամարը նվիրված է հանճարեղ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին, ով սիրում էր զբոսնել այս վայրում, հիանալ Արարատ լեռան գեղեցկությամբ և աշխատել: Կամարը կառուցվել է 1957 թ-ին, հեղինակը հայտնի ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանն է: Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի հետևյալ խոսքերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունիցհետևյալ տողերը`

 Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ

Մասիս սարն եմ սիրում:

Կամարը գրեթե բոլոր զբոսաշրջիկների սիրված կանգառներից մեկն է. 

Ճանապարհը շարունակում ենք դեպի Ազատի ջրամբար, որը գրավում է զբոսաշրջիկներին տարվա ցանկացած եղանակին: Ջրամբարը շրջապատված է Երանոսի լեռներով: Տեղանքը հատկապես գրավիչ է լուսանկարվելու սիրահարների համար:

Յոգայի պարապմունքը կանցկացնենք Ազատի ջրամբարի ափին:

 Այնուհետև կուղղվենք դեպի Գեղարդի հանրահայտ վանական համալիրը: Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։ Այդ գեղարդը Հայաստան է բերել Թադեոս առաքյալը՝ քրիստոնեության առաջին քարոզիչներից մեկը։ Այժմ այն պահվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Հիմնական հուշարձանախումբը ներառում է Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիները, ժամատուն-դամբարանը:

Հետդարձի ճանապարհին կայցելենք նաև «Քարերի սիմֆոնիա» հայտնի բնական հուշարձանը, որը գտնվում է Գառնու տաճարի մոտակայքում, Ազատ գետի կիրճում։ Այն ընդգրկված  է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում և համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը: Գառնու ձորը  հայտնի է իր հիասքանչ ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ: «Քարերի սիմֆոնիան» իրենից  ներկայացնում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ (մոտ 50 մ բարձրության), որոնք իրենց համաչափության շնորհիվ ձեռակերտ են թվում: Բնության այս հրաշալիքը հեռվից հիշեցնում է բազալտե երգեհոն:

Վերջին կանգառը Գառնու տաճարն է, որը կտեսնենք երեկոյան լուսավորության ներքո, որի շնորհիվ տաճարը կերպարանափոխվում է:  Տաճարը կառուցվել է I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.) և նվիրվել է արևի աստված Արեգ-Միհրին: Տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը:  Քրիստոնեություն ընդունեկուց հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: 1679 թ.  ուժեղ երկրաշարժի հետևանքով Գառնու տաճարը ավերվեց և վերականգնվեց միայն խորհրդային տարիներին: Վերականգնման աշխատանքները սկսվեցին 1969 թ. և ավարտվեցին 1975 թ.՝ տաճարի կառուցվելուց ուղիղ 19 դար և ավերվելուց շուրջ երեք դար հետո:

 

 

 

Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝  20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included/Excluded

Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Արհեստավարժ յոգայի մարզիչ
Ջուր, թեյ, սուրճ, քաղցրավենիք, միրգ, բանջարեղեն, բուտերբրոդներ
Գառնու տաճարի մուտքավճար
Քարերի սիմֆոնիայի մուտքավճար

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 7.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
7.000 ֏
0 Review