Բջնի, Հանքավանի Տաք ջրեր

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Location

Կոտայքի մարզ

Overview

  • Սուրբ Աստվածածին եկեղեցին/գլխավոր ճանապարհին
  • Բջնի ամրոց
  • Բջնի հանքային ջրեր
  • Հանքավանի ջրամբար
  • Հանքավանի Սուրբ Գևորգ հունական եկեղեցի
  • Հանքավանի տաք ջրեր
  • Ծակ Քար
  • Թուխ Մանուկ

 

Տուրի առաջին կանգառը Բջնիում է, որը հայտնի է իր հանքային ջրերով և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ կտեսնենք Սբ. Աստվածածին եկեղեցին և Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին, ինչպես նաև Բջնիի ամրոցը, որը գտնվում է անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր, հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Ամրոցի տարացքում կտեսնենք դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղի: Այն կարևոր նշանակություն է ունեղել ջրի և պարենմթերքի ապահովման համար:

Այնուհետև կշարժվենք դեպի Բջնիի հանքային ջրերը: Բնական ջրի աղբյուրը իրենից ներկայացնում է հանքայնացված հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումային բուժիչ հանքային ջուր, որում թունավոր տարրերը նորմայի սահմաններում են: Բջնիի հանքային ջուրը համարվում է Էսենտուկի 17- ի նմանակը:

Հաջորդ կանգառը Հանքավանի հունական եկեղեցին է, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը: Դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էին 250 հույն։ Այսօր գյուղում մնացել է ընդամենը երեք հունական ընտանիք։ Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը այն բանի վառ վկայությունն է, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։ Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։

Տուրի վերջին կետը Հանքավանի տաք ջրերն են: Ցանկացողները կարող են լողանալ լողավազանում կամ հանգստանալ անտառում: Հանքավանի հանքային ջրերի աղբյուրները դուրս են գալիս Մարմարիկ գետի կիրճերից: Հանքավանի բուժիչ ջրերը Եսենտուկիի հանրաճանաչ հանքային ջրերի նմանակն են: Նշենք, որ Հանքավանի հանքային ջուրը պարունակում է միացությունների մի ամբողջ փունջ՝ քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիում, և ահա այս բացառիկ բաղադրության շնորհիվ նպաստում է մարդու օրգանիզմի վերականգնողական գործընթացների ակտիվացմանը: Հանքավանի բուժիչ ջրերը, ցեխային վաննաները ցուցված են հատկապես ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում։

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 21:00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included

Տրանսպորտ (սպրինտեր՝ մինչև 21 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ)
Գիդի ծառայություն
ջուր, թեյ, սուրճ, քաղցրավենիք, հյութ, բանջարեղեն, տապակած հավ և կարտոֆիլ, պանիր, հաց, լավաշ
Հանքավանի տաք ջրեր/ 1 ժամ

Ուղղությունը

Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 6.500 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
6.500 ֏
0 Review