Անհատական / Չարենցի կամար, Քարերի սիմֆոնիա, Գառնու տաճար, ձիավարություն Ձորաղբյուրի անտառներում

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Անհատական տուրեր

Group Size

20 persons

Overview

  • Չարենցի կամար
  • Քարերի սիմֆոնիա
  • Գառնու տաճար 
  • Ձիավարություն Ձորաղբյուրի  անտառներում կամ մանեժում

 

Տուրը սկսում ենք Չարենցի կամարից, որտեղ մի պահ կանգ կառնենք, որ տեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Կամարը նվիրված է հանճարեղ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին, ով սիրում էր զբոսնել այս վայրում, հիանալ Արարատ լեռան գեղեցկությամբ և աշխատել: Կամարը կառուցվել է 1957 թ-ին, հեղինակը հայտնի ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանն է: Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի հետևյալ խոսքերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունիցհետևյալ տողերը`

 Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ

Մասիս սարն եմ սիրում:

Կամարը գրեթե բոլոր զբոսաշրջիկների սիրված կանգառներից մեկն է. 

Այնուհետև կուղևորվենք դեպի «Քարերի սիմֆոնիա» հայտնի բնական հուշարձանը, որը գտնվում է Գառնու տաճարի մոտակայքում, Ազատ գետի կիրճում։ Այն ընդգրկված  է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում և համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը: Գառնու ձորը  հայտնի է իր հիասքանչ ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ: «Քարերի սիմֆոնիան» իրենից  ներկայացնում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ (մոտ 50 մ բարձրության), որոնք իրենց համաչափության շնորհիվ ձեռակերտ են թվում: Բնության այս հրաշալիքը հեռվից հիշեցնում է բազալտե երգեհոն:

Հաջորդ  կանգառը Գառնու տաճարն է: Տաճարը կառուցվել է I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.) և նվիրվել է արևի աստված Արեգ-Միհրին: Տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը:  Քրիստոնեություն ընդունեկուց հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: 1679 թ.  ուժեղ երկրաշարժի հետևանքով Գառնու տաճարը ավերվեց և վերականգնվեց միայն խորհրդային տարիներին: Վերականգնման աշխատանքները սկսվեցին 1969 թ. և ավարտվեցին 1975 թ.՝ տաճարի կառուցվելուց ուղիղ 19 դար և ավերվելուց շուրջ երեք դար հետո:

Տուրի վերջին կանգառը Ձորաղբյուրն է, որտեղ ձիավարության սիրահարները կարող են արհեստավարժ ձիավարների օգնությամբ 15-60 րոպե շրջել Ձորաղբյուրի անտառներում կամ ձիարշավարանի տարածքում: Ձիավարությունը նախատեսված է ինչպես սկսնակների, անյպես էլ վարժ վարողների համար:

 

 

Մեկնում՝ 11:00
Վերադարձ՝  19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

1 անձը - 48․000 դրամ,

2-3 անձ - 30․000 դրամ,

4-10 անձ - 25․000 դրամ,

11-20 անձ - 20․000 դրամ,

21-30 անձ - 12․000 դրամ

Included

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն
հյուրասիրություն՝ սուրճ, թեյ, ջուր, քաղցրավենիք
Գառնու տաճարի մուտքավճարը՝ 1500 դրամ
Ձիավարություն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 27,22€

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
27,22€
0 Review