Դասական տուրեր
20 persons
Արտաճանապարհային (ջիպ) տուր դեպի Ջերմուկի գեյզեր, եղնիկի արձան, քարանձավ (ըստ ցանկության)
Տուրի առաջին կանգառը Գնդևանքն է: Այն գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ հովտով հոսող Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդևազ գյուղից մոտ 1 կմ արևմուտք: Ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի (XIII-XIV դդ.), Գնդևանքը հիմնադրել է Սյունյաց Սոփիա (Սոփի) իշխանուհին X դ. որպես ճգնավորների մենաստան: Այն Գնդևանք է կոչվել հայր Սուփան Գնդունու անունով: Հուշարձանախումբը X-XVII դդ. կառույց է, որի կազմում են Ս. Ստեփանոս եկեղեցին, գավիթը, սեղանատունը, գերեզմանատունը, բնակելի և տնտեսական շինությունները, վանքապատկան ջրանցքը: Կառույցը պարսպապատ է: Վանքը և գյուղը ավերել է պարսից շահ Աբասը 1604 թ.:
Տուրի հաջորդ կանգառը Ջերմուկ քաղաքն է, որտեղ կտեսնենք գեղատեսիլ ջրվեժը, կհամտեսենք հանքային ջրերը, կզբոսնենք քաղաքային զբոսայգում: Ջերմուկի հանքային ջուրն ունի բուժիչ հատկություններ և իր ջրաբուժական հատկություններով նման է Ժելեզնովոդսկի (ՌԴ) և Կարլովի Վարիի (Չեխիա) հանքային ջրերին։ Դեռևս միջին դարերից հայտնի «Ջերմուկ»-ի բուժիչ հատկությունների մասին վկայում են Ջերմուկ քաղաքի տարածքում պահպանված քարաշեն ավազանների մնացորդները։ «Ջերմուկ»-ն օգտագործվում է խմելու, լոգանք ընունելու, ինչպես նաև ստամոքսաղիքային, լյարդի, լեղուղիների, շաքարախտի և այլ հիվանդությունների բուժման համար։
Ջերմուկի ջրվեժը թափվում է 72 մետր բարձրությունից և հիշեցնում է աղջկա վարսեր, այդ իսկ պատճառով ստացել է «Ջրահարսի վարսեր» անվանումը:
Ցանկացողների համար կկազմակերպվի արտաճանապարհային (ջիպ) տուր դեպի Ջերմուկի գեյզեր, որի մասնակիցները կարող են լողանալ սարերում թաքնված գեյզերում, հետո բարձրանալ Ջերմուկի խորհրդանիշ՝ հանրահայտ եղնիկի արձանի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ջերմուկ քաղաքը, ինչպես նաև տեսնել մատուռ-քարանձավը:
Մեկնում՝ 08:00
Վերադարձ՝ 22:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ