Գյումրի, Մարմաշենի վանք, Ախուրյան գետ

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Location

Գյումրի

Overview

  • Գյումրիի Սև բերդ
  • Գյումրիի Մայր Հայաստան
  • Գյումրիի կենտրոն
  • Մարմաշենի վանք
  • Ախուրյան գետ
  • Մարմաշենի ջրվեժ
  • Հեղնար աղբյուր

 

Օրը կսկսենք Գյումրի քաղաքից: Այստեղ են մեզ սպասում բազմաթիվ տեսարժան վայրեր: Ունենալով երեքհազարամյա պատմություն և լինելով Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկը՝ Գյումրին մի արտասովոր վայր է: Գյումրին այն եզակի հայկական քաղաքներից է, որտեղ դեռ պահպանել է 19-րդ դարի ճարտարապետության ոգին:

Մեր հիմնական նպատակը քաղաքի կենտրոնական մասին ծանոթանալն է:

Մենք կայցելենք՝

  • Յոթ Վերք եկեղեցին (Սուրբ Աստվածածինը), որի տարածքում XVII դարում գտնվում էր Կամսարական իշխանների կառուցած մատուռը, որտեղ պահվում էր “Յոթ Վերք” սրբապատկերը: Հենց այդ պատճառով էլ նոր կառուցված եկեղեցին (1873-1884թթ.) կոչվել է «Յոթ Վերք»:
  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է Անիի Մայր Տաճարի ճարտարապետության նմանությամբ 1858-1872թթ.: Եկեղեցու բակում տեղադրված է 1988 թ-ի երկրաշարժին նվիրված՝ Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին հուշարձանը:
  • Սբ. Գրիգոր Լուսավորչի Եկեղեցին, որը տեղակայված է Ռուստավելի և Ջիվանի փողոցների խաչմերուկում: Հին եկեղեցին կառուցվել է 1862թ.-ին և կոչվել է «Գեղցոնց ժամ»:
  • Աբովյան փողոցը, որը քաղաքի հին մասն է, այստեղ պահպանվել է 19-րդ դարի ճարտարապետության ոգին: Այստեղ են գտնվում հին բաղնիքը, տիկնիկային թատրոնը, Գեղարվեստի ակադեմիան, շենքերը, որտեղ ապրել են նշանավոր մարդիկ:
  • Վարպետաց փողոցը, որտեղ գտնվում են Շիրազի, Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի թանգարանները:
  • Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը:
  • Ձիթողցոնց տուն-թանգարանը՝ կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանը:
  • Հաղթանակի փողոցում կայցելենք Մերկուրովի տուն-թանգարանը:
  • Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը։
  • Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցին։

Ճանապարհը կշարունակենք դեպի ռուսական եկեղեցի (Պլպլան Ժամը), այնտեղից կուղևորվենք դեպի «Մայր Հայաստան-Սև բերդ» ռեկրեացիոն գոտին: «Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտ։ Ռեկրեացիոն գոտու միջնամասում բլրի վրա 1975 թվականին կառուցվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը: Այդ հուշարձանները Գյումրի քաղաքի համար նշանակալից են՝ բերդը որպես քաղաքի հիմնադրման, արձանը որպես բացառիկ արվեստի նմուշ և հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշ:

Գյումրիից կուղևորվենք դեպի Մարմաշենի վանական համալիր, որը հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է, եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին: Մարմաշենը X դ. վերջի հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է:

Այստեղ են գտնվում նաև Վահրամաբերդը,  Մարմաշենի ջրվեժը և «Հեղնար աղբյուր» հուշակոթողը: «Հեղնար աղբյուր» վիպակը 1935 թ-ին գրել է հայ անվանի բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մկրտիչ Արմենը, և 1970 թ-ին « Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց համանուն գեղարվեստական ֆիլմը: Մայրամուտը կդիմավորենք Ախուրյան գետի ափին:

Մեկնում՝ 09։00
Վերադարձ՝ 21։00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included/Excluded

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն
Թանգարանների մուտքավճարները
Սնունդ

Ուղղությունը

Ներքին

Tour Location

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 47 ლ

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
47 ლ
0 Review