Ջիպ տուր/ Հին Դիլիջան, Դիմաց լեռ, Շաղոտ ջրվեժ

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Ջիպ տուրեր

Group Size

10 persons

Overview

 

  • ·         Հին Դիլիջան
  • ·         Դիմաց լեռ
  • ·           Շաղոտ ջրվեժ

 

          Տուրի առաջին կանգառը Դիլիջան քաղաքն է, որտեղ կտեսնենք յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցը: Այստեղ մենք լիովին կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև  «վարպետների փողոց»։ Քաղաքում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։

Արտաճանապարհով ամենագնացներով կշարունակենք մեր ուղևորությունը դեպի Շաղոտ ջրվեժ: Ջրվեժը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Թեղուտ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, Իջևանի լեռների ժայռոտ պատերի խորշերում, «Դիլիջան» ազգային պարկում: Ջրվեժի բարձրությունը 46 մետր է։  Շաղոտ ջրվեժը անվանում են նաև Արծվի թևեր, քանի որ կողքի ժայռերը նման են արծվի թևերի։

 Այնուհետև կուղեվորվենք դեպի Դիմաց լեռը:  Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում, Իջևանի լեռների հարավարևմտյան մասում, Թեղուտ գյուղից 5 կմ հյուսիս: Ծովի մակարդակից մոտ 2378 մետր բարձրություն ունեցող այս հրաշագեղ լեռը, վեր խոյանալով անտառների և հովիտների վրա, տեսանելի է Դիլիջան քաղաքի ցանկացած կետից:

  Ալպիական մարգագետիններով ծածկված Դիմացն, իր բարձրությամբ զիջելով Սառցապատ լեռանը, այնուամենայնիվ   վերջինից գեղեցիկ է։ Դիմաց լեռան գագաթից շլացուցիչ տեսարան է բացվում: Այս լեռը առանց վարանելու կարելի է անվանել զբոսաշրջային դրախտ և լուսանկարվելու համար ամենահիանալի վայր:

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

Included

Ջիպ ամենագնաց 4-6
Հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք
Գիդի ծառայություն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 34,06€

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
34,06€
0 Review