Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիր, Հայրավանք, Նորաշենի արգելոց, Սևան

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

10 persons

Location

Սևանա լիճ

Overview

Ծրագիր՝

 

·         Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիր

·         Հայրավանք

·         Նորաշենի արգելոց

·         Հանգիստ Սևանա լճի ափին

 

Տուրի առաջին կանգառը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրն է, որը գտնվում է Ակունք գյուղում: Այն բաղկացած է Ս. Պողոս, Ս. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից: Ս. Պողոս եկեղեցին կառուցվել է XII-XIII դդ. և իրենից ներկայացնում  է քառակուսի հատակագծով կառույց: Թաղը և երկթեք ծածկը փլվել են: Հյուսիսային պատին կա շինարարական բովանդակությամբ անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ եկեղեցին և գավիթը կառուցվել են Ասլանի և վերջինիս եղբայր Վիրապշահի կողմից: Եկեղեցին նորոգվել է հավատացյալների ջանքերով, ինչի արդյունքում կառույցը կորցրել է իր նախկին տեսքը:

            XIII դ.-ում կառուցված Ս. Պետրոս եկեղեցին գտնվում է  թեք սարալանջին և իրենից ներկայացնում է թաղածածկ, երկթեք տանիքով միանավ սրահ: Կառուցված է սև և նարնջագույն սրբատաշ տուֆից:

            Եկեղեցիների հյուսիսային կողմում, ժայռերի մեջ գտնվում է մի քարայր, որտեղ 1980-ական թթ. հնագետ Հրաչյա Ղազարյանը հայտնաբերել է քարեդարյան գործիքներ

IX-XIII դարերի այս վանքային համալիրը  գտնվում է Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան եզրին, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա: Պահպանվել են եկեղեցին և գավիթը:

Տուրի հաջորդ կանգառը Հայրավանքն է: Եկեղեցին (IX դար) խաչաձև-քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու պատերի ամենահին արձանագրությունը  1211 թվականից է և վերաբերում է հիմնական վերանորոգումներին: Հարավարևելյան անկյանը կից ունի մի խորան` հավանաբար հետագայում ավելացրած: Գմբեթը կործանվել է XIX դարի վերջին. ներկայիս ամբողջական տեսքը 1980-ական թթ. վերականգնման արդյունք է: Կառույցի միայն անկյուններն ու այլ շաղկապող մասերն են սրբատաշ քարերով շարված, մնացածը կոպտատաշ բազալտից են: Հայ ճարտարապետության եզակի նմուշներից է. բոլոր խորանների ներքին բոլորակությունը դրսևորվում է արտաքին տեսքում: Մուտքերը հարավային  և արևմտյան  խորաններից են, որոնցից արևմտյանը բացվել է հետագայում:

Տուրի վերջին կանգառը «Նորաշենի» արգելոցն է: Այն գտնվում է Սևան ազգային պարկի հյուսիսարևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը՝ 498 հա։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես հայկական որորի, քանի որ այն այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը։ Այստեղ է գտնվում Սևանի ամենագեղեցիկ սպիտակ ավազոտ ափը, որտեղ հանգիստն ուղղակի դրախտային է:

 

Մեկնում՝ 09:00

Վերադարձ՝ 19:00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

 

 

 

Included/Excluded

Տրանսպորտ (մինիվեն կամ սպրինտեր)
Գիդի ծառայություն
Նորաշենի արգելոցի մուտքավճարը 1500 դրամ

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 6.500 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
6.500 ֏
0 Review