Ջիպ տուր / Թռչկան ջրվեժ, Չիչխանավանք

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Ջիպ տուրեր

Group Size

20 persons

Location

Շիրակի մարզ

Overview

  • Թռչկան ջրվեժ
  • Չիչխանավանք

 

Տուրը առաջին կանգառը Չիչխանավանքն է, որը գտնվում է Սպիտակի Շիրակամուտ գյուղի մոտակայքում: Եկեղեցուց  հարավ հոսում է Փամբակ գետի Չիչխանա կամ Չիչկանա վտակը: Նույն անունն է կրում նաև այն կիրճը, որտեղով հոսում է վտակը: Եկեղեցու ստույգ անունը հայտնի չէ և Չիչխանավանք է կոչվում ժողովրդի լեզվով: Անվան ստուգաբանությունը կապվում է տարածաշրջանում տարածված չիչխան բույսի հետ: Եկեղեցու մասին պատմագրական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել: Փոխարենը Չիչխանավանքի պատերը պարունակում են բավական հարուստ փաստագրական նյութ: Մասնավորապես, եկեղեցու գրեթե բոլոր որմնաքարերը իրենց վրա կրում են այնպիսի վարպետական նշաններ, ինչպիսիք առկա են վաղ միջնադարյան հուշարձանների վրա` օրինակ Զվարթնոցի: Այս վարպետական նշաններն  էլ թույլ են տալիս ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է ոչ ուշ, քան 7-րդ դարը, քանի որ նման նշաններ ունեցող շինությունները թվագրվում են ամենաուշը 7-րդ դարով: Եկեղեցու պատերի վրա կա  մեկ արաբերեն և մեկ արամեերեն արձանագրություն, որը բացառիկ երևույթ է, քանի որ Արտաշես 1-ի թողած հողաբաժան սահմանաքարերից բացի արամեերեն արձանագրություններ գեթե չեն պահպանվել: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, կենտրոնագմբեթ է, միախորան և ունեցել է միայն մեկ  մուտք` հարավային կողմից:

Լինելով բլրի ստորոտում`  եկեղեցին գրեթե հիմնովին ավերվել է 1926թ Գյումրու երկրաշարժից: Խորհրդային տարիներին եկեղեցին մասնակի վերակառուցվել է` կորցնելով իր նախնական հորինվածքային տարրերն ու նախկին դիմագիծը: Այս տարբերակը, սակայն, կրկին ավերվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից: Մեր օրեր Չիչխանավանքը հասել է ամբողջությամբ ավերված վիճակում և վերակառուցվել է անկախության տարիներին: Վերակառուցված տարբերակում  պահպանված է միայն 7-րդ դարի համալիրի հատակագծային հորինվածքը: Ճարտարապետական առումով ներկայիս հորինվածքը աղերսներ չունի հնագույն կոթողի հետ: 

Այնուհետև կշարունակենք ճամփորդությունը լեռնային արահետներով  դեպի  Թռչկան գեղատեսիլ ջրվեժը: «Թռչկան» ջրվեժը Հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում՝ Չիչխան գետի Թռչկան վտակի վրա և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում։

 

 

Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝  21:00
Մեկնելու վայր՝  Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included

Տրանսպորտ (4 տեղանոց ամենագնացներ)
Թեյ, սուրճ, քաղցրավենիք

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 13.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
13.000 ֏
0 Review