Յոգա / Վահագնի և Աստղիկի ջրվեժներ, Աղջոց վանք, Գեղմահովիտի եկեղեցի (քայլարշավ Խոսրովի արգելոցում)

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Յոգա տուրեր

Group Size

20 persons

Location

Արարատի մարզ

Overview

Ծրագիր՝

 

  • Յոգայի պարապմունք
  • Վահագնի ջրվեժ
  • Աստղիկի ջրվեժ
  • Աղջոց վանք
  • Գեղմահովիտի եկեղեցի

 

Շարունակում ենք զբաղվել յոգայով՝ բնության գրկում: Այս անգամ առաջարկում ենք բացառիկ արկածային էկոտուր Խոսրովի  արգելոցի տարածքով: 

 Արգելոցի տարածք մուտք գործելուց հետո տեղափոխվում ենք մեզ սպասող  Ուազ ավտոմեքենան և սկսում ենք ուղևորությունը արգելոցի տարածքով:  

Յոգայի դասը կանցկացնենք բացատում՝ մինչև քայլարշավը: 

Յոգան մտքի, մարմնի և հույզերի  ներդաշնակեցմանը նպաստող գիտություն է, ճնշող մտքերից ազատվելու գերազանց միջոց: Կրթելով մարմինն ու հոգին՝ այն նպաստում է խորը ինքնաճանաչմանը: Նպաստելով ընդհանուր առողջացմանը, մարմնի ճկունության ձեռքբերմանը, քաշի նվազմանը, հոդերի շարժունակության վերականգնմանը, ճիշտ շնչառության ձևավորմանը՝ յոգան բնության գրկում  մի առանձնահատուկ փորձ է: Այն պարգևում է ձեզ  անկրկնելի  պահեր: Եկեք, որ համոզվեք ինքներդ:

Յոգայից հետո կշարունակենք ճանապարհը դեպի ջրվեժներ: Պրոֆեսիոնալ ուղեկցորդի օգնությամբ դժվարությունները հաղթահարելուց հետո լեռնային արահետներով հասնում ենք ժայռերում թաքնված հեքիաթային Վահագնի ջրվեժը:

            Այնուհետև ուղղվում ենք դեպի Աստղիկի ջրվեժը:  Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են. հեթանոսական պանթեոնում Աստղիկը գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին էր՝ կրակի և պատերազմի աստված Վիշապաքաղ Վահագնի կինը:

Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ  6 կմ է։ Քայլարշավը միջին բարդության է, դրա համար անհրաժեշտ են չսահող սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, ցանկալի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք) և մեկ օրվա  հաշվարկով սնունդ ու ջուր: Մեր կողմից տրամադրվում է թեյ, սուրճ և քաղցրավենիք:

Քայլարշավից հետո Ուազ ավտոմեքենայով կուղևորվենք դեպի Աղջոց վանք համաիրը: Ըստ ավանդության` այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին` որպես կուսանաց վանք:  Վանքը տարբերվում է իր բարձրարժեք ու գեղեցիկ քանդակներով: Ներկայիս վանքը կառուցվել է XIII դ.: Եղել է կրոնական և մշակութային կենտրոն: Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից: 

Հաջորդ կանգառը Բայբուրդի կամ Գեղմահովիտի եկեղեցին է: Խոսրովի արգելոցում պահպանվել են վաղ միջնադարյան Բայբուրդ բնակատեղիի հետքերը: Գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել է սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, V դ. միանավ բազիլիկ եկեղեցին, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ուղղանկյուն ծավալից: Ուշագրավ են կիսավեր եկեղեցու քանդակազարդ խոյակները և որմնակամարը: Հարավային կողմից կից է գավիթը, որն այժմ ավերակ է: Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության՝ գյուղատեղին գոյատևել է մինչև XVII դ. և հայաթափվել 1604 թ.՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ:

 

 



Մեկնում՝ 09:00

Վերադարձ՝ 19:30

 

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

Included

Բարձրակարգ տրանսպորտ
Ուազ արգելոցի տարածքում
Արգելոցի ուղեկցորդի ծառայություն
Արգելոցի մուտքավճար
յոգայի մարզիչ
թեյ, սուրճ, ջուր, քաղցրավենիք, բուտերբրոդներ, միրգ, բանջարեղեն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Tour Location

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 32,93€

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
32,93€
0 Review