Յոգա / Ստեփանավանի դենդրոպարկ, Գյուլագարակի եկեղեցի, Տորմակ եկեղեցի, Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի, Լոռի Բերդ, «ԼՈՌԷ» ակտիվ հանգստի գոտի

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Duration

10 Hours

Tour Type

Յոգա տուրեր

Group Size

20 persons

Location

Ստեփանավանի դենդրոպարկ

Overview

Ծրագիր՝

320 կմ

 

  • Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի
  • Տորմակ եկեղեցի
  • Ստեփանավանի դենդրոպարկ 
  • Յոգայի պարապմունք
  • Սոճիների պուրակ
  • Լոռի բերդ 

 

             Եկեք այսօր էլ առողջացումը համատեղենք տեսարժան վայրերի այցելության հետ:

Շարունակում ենք զբաղվել յոգայով՝ բնության գրկում:

Տուրը կսկսենք հեքիաթ հիշեցնող Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուս ուղղափառ եկեղեցուց, որը գտնվում է  Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թ.-ին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

Տուրի ընթացքում հնարավորություն կունենանք տեսնել Տորմակ եկեղեցին (V-VI դդ.), որը գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ 2 կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված` արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է: Տորմակ եկեղեցին կիսավեր է:

Այնուհետև կշարժվենք դեպի Ստեփանավանի դենդրոպարկ, որը հիմնադրվել է 1931 թ.-ին Է. Լեոնովիչի կողմից: Բուսաբանական այգին զբաղեցնում է 35 հա տարածք, որի 17,5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր: Առանձնանում է յուրահատուկ ծառերի իր տեսականիով՝ բերված տարբեր երկրներից: Այստեղ ցանկացողները կարող են նաև ձի վարել:

Հաջորդ կետը կլինի յոգայի պարապմունքը՝ հենց սոճիների պուրակում: Յոգան մտքի, մարմնի և հույզերի  ներդաշնակեցմանը նպաստող գիտություն է, ճնշող մտքերից ազատվելու գերազանց միջոց: Կրթելով մարմինն ու հոգին՝ այն նպաստում է խորը ինքնաճանաչմանը: Նպաստելով ընդհանուր առողջացմանը, մարմնի ճկունության ձեռքբերմանը, քաշի նվազմանը, հոդերի շարժունակության վերականգնմանը, ճիշտ շնչառության ձևավորմանը՝ յոգան բնության գրկում  մի առանձնահատուկ փորձ է: Այն պարգևում է ձեզ  անկրկնելի  պահեր: Եկեք, որ համոզվեք ինքներդ:

Տուրի վերջին կետը «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոցն է, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի կիրճը: Բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը մոտավորապես 1005–1020թթ.: 

  

 

Մեկնում՝ 08:30
Վերադարձ՝ 22:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included/Excluded

տրանսպորտ (Mersedes Sprinter` 20 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ)
գիդի ծառայություն
յոգայի արհեստավարժ մարզիչ
հյուրասիրություն (թեյ, սուրճ, քաղցրավենիք, բուտերբրոդներ, բանջարեղեն)
Դենդրոպարկի մուտքավճարը
Ձիավարության վճարը

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Tour Location

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 9.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
9.000 ֏
0 Review