Քայլարշավ Հանքավանում (4 կմ)

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Քայլարշավներ

Group Size

10 persons

Overview

Թեժառույքի վանք

Հանքավանի ջրամբար

Հանքավանի Սուրբ Գևորգ հունական եկեղեցի

Հանքավանի ջրվեժ

 

Այսօր կունենանք  քայլարշավ դեպի անտառապատ հրվանդանի գագաթին գտնվող Թեժառույքի վանքը և անտառում թաքնված Հանքավանի ջրվեժը:

Տուրի առաջին կանգառը Թեժառույքի վանքն է կամ Տրդատավանքը: Քայլարշավի ընդհանուր երկարությունը 2 կմ է, ճանապարհն անցնելու է անտառի միջով, սարնիվեր: Վանքը գտնվում է 2000 մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Թեժառույքի անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝ երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր:

            Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ:

             Հաջորդ կանգառը Հանքավանի գեղատեսիլ ջրամբարն է:

Այնուհետև կայցելենք Հանքավանի հունական եկեղեցին, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը: Դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էր 250 հույն։ Այսօր գյուղում մնացել է ընդամենը երեք հունական ընտանիք։  Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը այն բանի վառ վկայությունն է, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։ Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։

Տուրի վերջին կանգառը Հանքավանի ջրվեժն է: Քայլարշավի ընդհանուր երկարությունը 2 կմ է, ճանապարհն անցնելու է անտառի միջով՝ դեպի անտառի մեջ թաքնված գեղեցիկ ջրվեժը:

Քայլարշավը թեթև բարդության է: Նախատեսված է սկսնակների համար: Հարկավոր է կրել հարմարավետ հագուստ և կոշիկներ, գլխարկ, ունենալ 1 լ ջուր և սնունդ: 

 

 

Մեկնում՝ 10:00                                                            
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

 

 

 

Included

Տրանսպորտ (մինիվեն կամ սպրինտեր)
Գիդի ծառայություն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 6.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
6.000 ֏
0 Review