Արփի լիճ / երկօրյա տուր

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Երկօրյա տուրեր

Group Size

20 persons

Location

Շիրակի մարզ

Overview

  • Աղձքի Արշակունիների դամբարան
  • Դաշտադեմի ամրոց
  • «Արփի լիճ» ազգային պարկ
  • Հանգիստ և խորոված փարթի լճի ափին
  • Գիշերակաց հյուրանոցում՝ «Արփի լիճ» ազգային պարկում

1 օր՝

  • Աղձքի Արշակունիների դամբարան
  • Դաշտադեմի ամրոց
  • «Արփի լիճ» ազգային պարկ
  • Հանգիստ և խորոված փարթի լճի ափին
  • Գիշերակաց հյուրանոցում՝ «Արփի լիճ» ազգային պարկում

2 օր՝

  • Նախաճաշ հյուրանոցում՝ «Արփի լիճ» ազգային պարկում
  • Զբոսանք լճի ափին և անտառում
  • Մարմաշենի վանական համալիր
  • Ճաշ Պոնչիկ-Մոնչիկում
  • Գյումրի քաղաքային տուր
  • Վերադարձ Երևան

 

1 օր

Տուրի առաջին կանգառը Աղձքում գտնվող Արշակունիների դամբարանն է: Արշակունի թագավորների աճյունը ամփոփված է եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։

Այնուհետև կուղևորվենք դեպի Դաշտադեմի ամրոց: Ամրոց-համալիրը ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ:

Ճանապարհը կշարունակենք դեպի «Արփի լիճ» ազգային պարկ, որը բաղկացած է արևմտյան, արևելյան, Արդենիսի, Ալվարի և Ախուրյանի կիրճ տեղամասերից:

Լճի ափին կպատրաստենք ձկան և խոզի խորոված, կճաշենք և կհանգստանանք: Կարելի է նաև զբոսնել անտառում և զբաղվել ձկնորսությամբ:

Կգիշերենք ազգային պարկի տարածքում գտնվող հյուրանոցում:

2 օր

Օրը կսկսենք նախաճաշից, հետո կզբոսնենք Արփի լճի ափին:

Այնուհետև կուղևորվենք դեպի Մարմաշենի վանական համալիր, որը հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է, եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին: Մարմաշենը X դ. վերջի հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է:

Կայցելենք նաև Վահրամաբերդը, «Հեղնար աղբյուր» հուշակոթողը և Ախուրյան գետը: Ճանապարհը կշարունակենք դեպի Գյումրի քաղաք, որտեղ մեզ սպասում են բազմաթիվ տեսարժան վայրեր: Ունենալով երեքհազարամյա պատմություն և լինելով Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկը՝ Գյումրին մի արտասովոր վայր է: Գյումրին այն եզակի հայկական քաղաքներից է, որտեղ դեռ պահպանել է 19-րդ դարի ճարտարապետության ոգին:

Գյումրիում կայցելենք՝

  • Յոթ Վերք եկեղեցին
  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
  • Սբ. Գրիգոր Լուսավորչի Եկեղեցին
  • Աբովյան փողոցը, որը քաղաքի հին մասն է, այստեղ պահպանվել է 19-րդ դարի ճարտարապետության ոգին: Այստեղ են գտնվում հին բաղնիքը, տիկնիկային թատրոնը, Գեղարվեստի ակադեմիան, շենքերը, որտեղ ապրել են նշանավոր մարդիկ: 
  • Վարպետաց փողոցը, որտեղ կայցելենք Շիրազի, Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի թանգարանները: 
  • Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը:
  • Կայցելենք նաև Հաղթանակի փողոցը, որտեղ գտնվում է Մերկուրովի տուն- թանգարանը, Ձիթողցոնց տուն-թանգարանը և Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցին:

Ճանապարհը կշարունակենք դեպի ռուսական եկեղեցի (Պլպլան Ժամը), այնտեղից կուղևորվենք դեպի «Մայր Հայաստան-Սև բերդ» ռեկրեացիոն գոտին:

 

Մեկնում՝ 17.09 08:00

Վերադարձ՝ 18.09

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included/Excluded

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն
Խորոված փարթի՝ ձկան և խոզի խորովածի փաթեթ՝ 1-ին օրը
Նախաճաշ 2-րդ օրը
Ճաշ 2-րդ օրը
Գիշերակաց հյուրանոցում
Թանգարանների մուտքավճարները

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 51,09€

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
51,09€
0 Review