Գինու տուրեր
20 մարդ
Արագածոտնի մարզ
Տուրի առաջին կանգառը կլինի Աշտարակ քաղաքում, որտեղ կտեսնենք Կարմրավոր Եկեղեցին (7-րդ դ), Աշտարակի ամենաբարեկարգ եկեղեցին՝ Սուրբ Մարիանեն (13- րդ դ.), Ծիրանավոր եկեղեցին (4-5 դդ), Սպիտակավոր եկեղեցի (5-6դդ):
Հաջորդ կանգառը կլինի Ոսկեվազ գյուղը, որտեղ կայցելենք «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը, կածանոթանանք նրա պատմությանը և կհամտեսենք գինի: «Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:
Այստեղ կտեսնենք նաև Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Տուրը հաջորդ կանգառը կլինի Թալինի Կաթողիկե եկեղեցին/ Թալինի մեծ տաճարը/, որը համարվում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից մեկը: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից: Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության՝ Կաթողիկեն թվագրվում է VII դ.:
Տուրի վերջին կանգառը Դաշտադեմի ամրոցն է: Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար) Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։ Համալիրը ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ