contact@armtrailstour.am
usd
391.74
rub
4.5721
gel
141.28
irr
0.93271
eur
426.88
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Խնձորի բերքահավաք + Ծաղկեվանք, Մուղնի, Սաղմոսավանք

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Էկո տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Արագածոտնի մարզ

Հարկավոր է իմանալ

  • Մուղնիի Ս.Գևորգ վանք
  • Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցի
  • Սաղմոսավանք վանական համալիր 
  • Ծաղկեվանք
  • Խնձորի բերքահավաք

 

Տուրի առաջին կանգառը կլինի Մուղնիում: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ Մուղնիի Ս.Գևորգ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ. 1-ին կեսին, որովհետև արդեն 1278-ին Մուղնիի Ս. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: XIII-XV դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: Վանքը ծաղկում է ապրել XVII դարում, երբ համալիրը 2 անգամ հիմնովին վերականգնվել է: 1632-55-ին վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորերը` 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ և խցեր: Սակայն 1664թ. Հովհաննես վարդապետը հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-69-ին կառուցել նորը:

Կարբիում կտեսնենք 1691-1693թթ-ին սրբատաշ տուֆից կառուցված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը։ Եկեղեցուն արևելքից գրեթե կից է սրբատաշ տուֆից կառուցված երկհարկ եկեղեցի-զանգակատունը (1338թ.)։

Այնուհետև կուղևորվենք դեպի Սաղմոսավանք: Հայկական այս առաքելական վանական համալիրը  գտնվում է Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառը առաջացել է սաղմոն բառից:  Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Վանքից դեպի կիրճ գեղեցիկ տեսարան է բացվում:  

Ճանապարհը կշարունակենք դեպի Արա լեռը, որտեղ դեռ ձմեռ է տիրում: Այստեղ է գտնվում քարանձավում փորած Ծաղկեվանքը կամ Կույս Վարվառան: Տեղի բնակիչները Ծաղկեվանքում են տոնում քրիստոնեական տոները։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որը, ըստ հավատալիքների, առողջարար հատկություններ ունի: Ջուրը ցինկի բարձր պարունակության շնորհիվ նպաստում է մի շարք հիվանդությունների (տեսողության խանգարման, հոդերի հիվանդության, մկանների ջղաձգության) բուժմանը։ Տեղի բնակիչները այդ ջուրը «Սուրբ ջուր» են անվանում։ Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ 

Տուրի վերջին կանգառը՝ խնձորի բերքահավաքն է: 

 

Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:30
Մեկնելու վայր՝  Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված

տրանսպորտ (սպրինտեր՝ մինչև 21 տեղ, մինիվեն՝ 8 տեղ),
գիդի ծառայություն
խնձորի բերքահավաք
հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք
5 կգ խնձոր նվեր

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 6.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
6.000 ֏
0 Արձագանքներ