contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Անհատական / Գինու տուր / Ոսկեվազ, Թալինի Կաթողիկե եկեղեցի, Աշտարակի եկեղեցիներ, Դաշտադեմի ամրոց

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Անհատական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Արագածոտնի մարզ

Հարկավոր է իմանալ

  • Աշտարակի եկեղեցիներ
  • Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցի
  • Գինու համտես Ոսկեվազ գինու գործարանում 
  • Թալինի Կաթողիկե եկեղեցի
  • Դաշտադեմի ամրոց
  • Տոլմայի / Գաթայի մաստեր կլասս

 

Տուրի առաջին կանգառը կլինի Աշտարակ քաղաքում, որտեղ կտեսնենք Կարմրավոր Եկեղեցին (7-րդ դ), Աշտարակի ամենաբարեկարգ եկեղեցին՝ Սուրբ Մարիանեն (13- րդ դ.), Ծիրանավոր եկեղեցին (4-5 դդ), Սպիտակավոր եկեղեցի (5-6դդ):

Հաջորդ կանգառը կլինի Ոսկեվազ գյուղը, որտեղ կայցելենք «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը, կածանոթանանք նրա պատմությանը և կհամտեսենք գինի: «Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Այստեղ կտեսնենք նաև Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Տուրը հաջորդ կանգառը կլինի Թալինի Կաթողիկե եկեղեցին/ Թալինի մեծ տաճարը/, որը համարվում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից մեկը: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից: Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության՝ Կաթողիկեն թվագրվում է VII դ.: 

Տուրի վերջին կանգառը Դաշտադեմի ամրոցն է:  Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար) Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։ Համալիրը ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ:

 

Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

1 անձը - 50․000 դրամ,
2-3 անձ - 30․000 դրամ,
4-10 անձ - 22․000 դրամ,
11-20 անձ - 18․000 դրամ,
21-30 անձ - 11․000 դրամ

Ներառված

Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Ոսկեվազի մուտքավճար
գինու համտես (շրջայց գինու մառաններով, գործարանով, ծանոթություն գործարանի պատությանը, գինու պատրաստման տեխնոլոգիաներին, 1 գինու համտես + պանրի տեսականի)
Մաստեր կլասս

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 11.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
11.000 ֏
0 Արձագանքներ