Անհատական տուրեր
20 մարդ
Գյումրի
Օրը կսկսենք Գյումրի քաղաքից: Այստեղ են մեզ սպասում բազմաթիվ տեսարժան վայրեր: Ունենալով երեքհազարամյա պատմություն և լինելով Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկը՝ Գյումրին մի արտասովոր վայր է: Գյումրին այն եզակի հայկական քաղաքներից է, որտեղ դեռ պահպանել է 19-րդ դարի ճարտարապետության ոգին:
Մեր հիմնական նպատակը քաղաքի կենտրոնական մասին ծանոթանալն է:
Մենք կայցելենք՝
Ճանապարհը կշարունակենք դեպի ռուսական եկեղեցի (Պլպլան Ժամը), այնտեղից կուղևորվենք դեպի «Մայր Հայաստան-Սև բերդ» ռեկրեացիոն գոտին: «Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտ։ Ռեկրեացիոն գոտու միջնամասում բլրի վրա 1975 թվականին կառուցվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը: Այդ հուշարձանները Գյումրի քաղաքի համար նշանակալից են՝ բերդը որպես քաղաքի հիմնադրման, արձանը որպես բացառիկ արվեստի նմուշ և հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշ:
Գյումրիից կուղևորվենք դեպի Մարմաշենի վանական համալիր, որը հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է, եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին: Մարմաշենը X դ. վերջի հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է:
Այստեղ են գտնվում նաև Վահրամաբերդը, Մարմաշենի ջրվեժը և «Հեղնար աղբյուր» հուշակոթողը: «Հեղնար աղբյուր» վիպակը 1935 թ-ին գրել է հայ անվանի բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մկրտիչ Արմենը, և 1970 թ-ին « Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց համանուն գեղարվեստական ֆիլմը: Մայրամուտը կդիմավորենք Ախուրյան գետի ափին:
Մեկնում՝ 09։00
Վերադարձ՝ 21։00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
1 անձը - 53․000 դրամ,
2-3 անձ - 37․000 դրամ,
4-10 անձ - 32․000 դրամ,
11-20 անձ - 16․000 դրամ,
21-30 անձ - 11․000 դրամ