contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Ամանորյա տոնական տուր դեպի Գյումրի Հառիճավանք, ք. Գյումրի, տոնական ճաշ «Չերկեզի Ձոր» ռեստորանում

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Գյումրի

Հարկավոր է իմանալ

  • Հառիճավանք
  • Քաղաքային տուր Գյումրիում
  • Տոնական ճաշ «Չերկեզի Ձոր» ռեստորանում

Տուրի առաջին կանգառը Հառիճավանքն է:  Համալիրը Կոմիտասի սիրելի վայրերից է եղել, որտեղ նա հանգստացել ու ստեղծագործել է: Որոշ աղբյուրների վկայությամբ հենց այս վանական համալիրում է վարդապետը ստեղծել իր առաջին մեծ երգչախումբը:  Վանական համալիրը կառուցվել է 7-13-րդ դարերում: Հնագույն կառույցը  Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որը չունի կառուցման ստույգ թվական, սակայն ճարտարապետական առանձնահատկությունները, անվերապահորեն,  թվագրությունը տանում են 7-րդ դար: 11-րդ դարում վանական համալիրը ավերվել է  Սելջուկ թուրքերի կողմից և վերականգնվել է միայն երկու դար անց:  Զաքարե Ամիրսպասալարը, գնելով Հառիճ գյուղը, ձեռնարկել է Սուրբ Աստվածածին գլխավոր  եկեղեցու շինարարությունը, որն, ըստ շինարարական արձանագրության, ավարտվել է 1201թ: Վանական համալիրի ներկայիս զարթոնքը  վերաբերում է 2000-ական թվականներին: 2012 թ.-ից վանական համալիրի տարածքում գործում է Թրբանճյան ընծայարանը, որտեղ կրթությունը կազմակերպվում  է ՀՀ ավագ դպրոցի առարկայական չափանիշների  համաձայն: 

Հաջորդ կանգառը Գյումրի քաղաքն է, որը տոնական օրերին էլ ավելի գեղեցիկ է դառնում: Այստեղ են մեզ սպասում բազմաթիվ տեսարժան վայրեր: Ունենալով երեքհազարամյա պատմություն և լինելով Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկը՝ Գյումրին մի արտասովոր վայր է: Գյումրին այն եզակի հայկական քաղաքներից է, որտեղ դեռ պահպանել է 19-րդ դարի ճարտարապետության ոգին:

Ծրագրի շրջանակներում կայցելենք՝

  • Յոթ Վերք եկեղեցին (Սուրբ Աստվածածինը), որի տարածքում XVII դարում գտնվում էր Կամսարական իշխանների կառուցած մատուռը, որտեղ պահվում էր “Յոթ Վերք” սրբապատկերը: Հենց այդ պատճառով էլ նոր կառուցված եկեղեցին (1873-1884թթ.) կոչվել է «Յոթ Վերք»: 
  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է Անիի Մայր Տաճարի ճարտարապետության նմանությամբ 1858-1872թթ.: Եկեղեցու բակում տեղադրված է 1988 թ-ի երկրաշարժին նվիրված՝ Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին հուշարձանը:
  • Սբ. Գրիգոր Լուսավորչի Եկեղեցին, որը տեղակայված է Ռուստավելի և Ջիվանի փողոցների խաչմերուկում: Հին եկեղեցին կառուցվել է 1862թ.-ին և կոչվել է «Գեղցոնց ժամ»:
  • Աբովյան փողոցը, որը քաղաքի հին մասն է, այստեղ պահպանվել է  19-րդ դարի ճարտարապետության ոգին: Այստեղ են գտնվում հին բաղնիքը, տիկնիկային թատրոնը, Գեղարվեստի ակադեմիան, շենքերը, որտեղ ապրել են նշանավոր մարդիկ:
  • Վարպետաց փողոցը
  • Ռուսական եկեղեցին (Պլպլան Ժամը)
  • «Մայր Հայաստան-Սև բերդ» ռեկրեացիոն գոտին: «Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտ։ Ռեկրեացիոն գոտու միջնամասում բլրի վրա 1975 թվականին կառուցվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը: Այդ հուշարձանները Գյումրի քաղաքի համար նշանակալից են՝ բերդը որպես քաղաքի հիմնադրման, արձանը որպես բացառիկ արվեստի նմուշ և հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշ: 

Օրը կավարտենք տոնական ճաշով «Չերկեզի Ձոր» ռեստորանում:

 

Մեկնում՝ 11:00
Վերադարձ՝ 22:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

 

Ներառված

Բարձրակարգ տրանսպորտ
գիդի ծառայություն
հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, ջուր, քաղցրավենիք, հյութ, միրգ, շամպայն
տոնական ճաշ՝ 2 տեսակի ձուկ, 2 տեսակի աղցան, պանիր, թթու, քամած մածուն, ձիթապտուղ, հաց, զովացուցիչ ըմպելիք, գինի
կենդանի երաժշտություն (դաշնամուր)

Ուղղությունը

Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 16.500 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
16.500 ֏
0 Արձագանքներ