contact@armtrailstour.am
usd
403.03
rub
3.92
gel
143.55
irr
0.96
eur
424.19
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Սևանավանք, Հին Դիլիջան, Դիլիջանի թանգարան, Հաղարծին, Թաքնված ջրվեժ, Պարզ լիճ, Եղջերուների բուծարան

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Դիլիջան

Հարկավոր է իմանալ

  • Սևանավանք
  • Հին Դիլիջան/ Պատմական Շարամբեյան փողոց, «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան
  • Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
  • Հաղարծին վանական համալիր
  • Թաքնված ջրվեժ
  • Պարզ լիճ
  • Կովկասյան եղջերուների բուծարան

Տուրը կսկենք Սեւանավանքից, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:

Սևանով վանքից զմայլվելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի տուրիստների ամենասիրելի ուղղություններից մեկը՝ Դիլիջանը: «Եթե Աստված մի օր ցանկանա այցելել Հայաստան, ես կբերեմ նրան Հովք (Դիլիջան)։ Հովքի և աշխարհի այլ գեղատեսիլ վայրերի միջև տարբերությունն այն է, որ այստեղ մարդիկ չեն ծերանում», - այսպես է Հովքի՝ Դիլիջանի մասին ասել պատմիչ Գրիգոր Պահլավունին։

Առաջին կանգառը կլինի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցում, որտեղ գտնվում է Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրը, այստեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև «վարպետների փողոց»։ Այստեղ է գտնվում նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։

Դիլիջանում կայցելենք երկրագիտական թանգարան-պատկերասրահը, որը հիմնադրվել է 1950 թ-ին ուսուցիչ Եղիշե Հովսեփյանի կողմից։ Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական և ազգագրական իրեր, ինչպես նաև գեղանկարներ, քանդակներ, հնատիպ գրականության նմուշներ: Պատկերասրահը հարուստ է հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Ռոքուել Քենտի, Էդգար Շահինի, Ռիշար Ժերանյանի,Շանթ Հերթևցյանի բնօրինակ աշխատանքներով։

Քաղաքում զբոսնելուց հետո ճանապարհը կշարունակենք դեպի Հաղարծնի վանքային համալիր, որը կառուցվել է 10-13-րդ դդ.:

Տուրը կավարտենք գեղատեսիլ Պարզ լճով, որի ճանապարհին կայցելենք նաև Կովկասյան եղջերուների բուծարանը: Պարզ լճում ցանկացողները կարող են նավարկել կամ նստել զիպ լայն:

Մեկնում՝ 09:00

Վերադարձ՝ 21:30

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված / Բացառված

Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Դիլիջանի թանգարանի մուտքավճարը
Եղջերուների բուծարանի մուտքավճարը

Ուղղությունը

Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 6.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
6.000 ֏
0 Արձագանքներ