Յոգա տուրեր
20 մարդ
Դիլիջան
Ծրագիր՝
Շարունակում ենք զբաղվել յոգայով՝ բնության գրկում: Բաց մի թոցեք այս հնարավորությունը, քանի որ այս անգամ պարապմունքը կանցկացնենք Սևանա լճի ափին: Տուրը կսկենք առավոտյան յոգայից, որը կանցկացնենք Սևանա լճի ափին:
Այնուհետև կուղևորվենք դեպի Սեւանավանք: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:
Կշարունակենք ճանապարհը դեպի Դիլիջան, որտեղ կտեսնենք Դիլիջանի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցը, որտեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև «վարպետների փողոց»։ Այստեղ է գտնվում նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։
Հաջորդ կանգառը կլինի Հաղարծնի վանքային համալիր, որը կառուցվել է 10-13-րդ դդ.: Այնուհետև թեթև քայլարշավ կունենանք դեպի անտառում թաքնված գեղատեսիլ ջրվեժը:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 21:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ