Յոգա / Սևանավանք, Հին Դիլիջան, Հաղարծին, Թաքնված ջրվեժ

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Յոգա տուրեր

Group Size

20 persons

Location

Դիլիջան

Overview

Ծրագիր՝

  • Յոգայի պարապմունք Սեւանի ափին
  • Սեւանավանք
  • Հին Դիլիջան/ Պատմական Շարամբեյան փողոց
  • «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան
  • Հաղարծին վանական համալիր
  • Թաքնված ջրվեժ

 

           Շարունակում ենք զբաղվել յոգայով՝ բնության գրկում: Բաց մի թոցեք այս հնարավորությունը, քանի որ այս անգամ պարապմունքը կանցկացնենք Սևանա լճի ափին: Տուրը կսկենք առավոտյան յոգայից, որը կանցկացնենք Սևանա լճի ափին:

 Այնուհետև կուղևորվենք դեպի Սեւանավանք: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:

          Կշարունակենք ճանապարհը դեպի Դիլիջան, որտեղ կտեսնենք Դիլիջանի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցը, որտեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև  «վարպետների փողոց»։ Այստեղ է գտնվում նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։

Հաջորդ կանգառը կլինի Հաղարծնի վանքային համալիր, որը կառուցվել է 10-13-րդ դդ.: Այնուհետև թեթև քայլարշավ կունենանք դեպի անտառում թաքնված գեղատեսիլ ջրվեժը:

 

 

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 21:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

 

Included

Տրանսպորտ
Գիդի ծառայություն
յոգայի արհեստավարժ մարզիչ
հյուրասիրություն (թեյ, սուրճ, քաղցրավենիք, բուտերբրոդներ, բանջարեղեն)

Ուղղությունը

Ներքին

Tour Location

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 9.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
9.000 ֏
0 Review