contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Անհատական / Ծաղկեվանք

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Անհատական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Արագածոտնի մարզ

Հարկավոր է իմանալ

  • Մուղնիի Ս.Գևորգ վանք
  • Օհանավանք
  • Սաղմոսավանք վանական համալիր
  • Ծաղկեվանք

Տուրի առաջին կանգառը կլինի Մուղնիում: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ Մուղնիի Ս.Գևորգ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ. 1-ին կեսին, որովհետև արդեն 1278-ին Մուղնիի Ս. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: XIII-XV դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: Վանքը ծաղկում է ապրել XVII դարում, երբ համալիրը 2 անգամ հիմնովին վերականգնվել է: 1632-55-ին վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորերը` 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ և խցեր: Սակայն 1664թ. Հովհաննես վարդապետը հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-69-ին կառուցել նորը:

Հաջորդ կանգառը Հովհաննավանքն է / կամ Օհանավանքը/, որը գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով:

Այնուհետև կուղղվենք դեպի Սաղմոսավանք: Հայկական այս առաքելական վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառը առաջացել է սաղմոն բառից: Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Վանքից դեպի կիրճ գեղեցիկ տեսարան է բացվում:

Ճանապարհը կշարունակենք դեպի Արա լեռը: Այստեղ է գտնվում քարանձավում փորած Ծաղկեվանքը կամ Կույս Վարվառան: Տեղի բնակիչները Ծաղկեվանքում են տոնում քրիստոնեական տոները։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որը, ըստ հավատալիքների, առողջարար հատկություններ ունի: Ջուրը ցինկի բարձր պարունակության շնորհիվ նպաստում է մի շարք հիվանդությունների (տեսողության խանգարման, հոդերի հիվանդության, մկանների ջղաձգության) բուժմանը։ Տեղի բնակիչները այդ ջուրը «Սուրբ ջուր» են անվանում։ Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։

 

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ մոտ 18:00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

1 անձը - 43․000 դրամ,
2-3 անձ - 23․000 դրամ,
4-10 անձ - 20․000 դրամ,
11-20 անձ - 15․000 դրամ,
21-30 անձ - 8․000 դրամ

Ներառված

Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Ջուր, սուրճ, քաղցրավենիք

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 8.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
8.000 ֏
0 Արձագանքներ