contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Ուշիի Սուրբ Սարգիս վանք, Սաղմոսավանք, Եղիպատրուշ

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Արագածոտնի մարզ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր՝

 

  • Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիր
  • Ուշիի մատուռ
  • Սաղմոսավանք
  • Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցի 
  • Ճոպանուղի, դահուկներ, սնոուբորդ

 

Տուրի առաջին կետը Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրն է, որը գտնվում է Ուշի գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` բլրի հարավային ստորոտին, որտեղ մինչ օրս պահպանվել են Ք.ա. 2-1 հազ. ամրոց-բնակատեղիի կառույցների մնացորդները: Համաձայն հիշատակությունների, պեղումներից հայտնաբերված արձանագրությունների և վիմագրությունների` հուշարձանն թվագրվում է V-XVII դարերով: Հուշարձան-համալիրն իր մեջ ընդգրկում է Ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է V դարում, իսկ գլխավոր կաթողիկե եկեղեցին՝ XIII-XIV դարերում: Վանական համալիրին մաս էին կազմում նաև գավիթը, զանգակատունը, հյուրատունը, տնտեսական ու բնակելի օժանդակ շինությունները:

1827 թ. կործանարար երկրաշարժից հետո հուշարձան-համալիրը մատնվեց անուշադրության և տարիների ընթացքում այն ծածկվեց մի քանի մետր հաստությամբ հողաշերտով: Միայն 1999-2001 թթ. իրականացված պեղումների շնորհիվ հնարավոր եղավ վանական համալիրը ազատել այդ հողաշերտից, և 2004 թ. վերականգվեց V դարի Ս. Սարգիս եկեղեցին:

Այնուհետև կուղղվենք դեպի Սաղմոսավանք: Հայկական այս առաքելական վանական համալիրը  գտնվում է Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառը առաջացել է սաղմոն բառից:  Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Վանքից դեպի կիրճ գեղեցիկ տեսարան է բացվում:  

Տուրի վերջին կանգառը Եղիպատրուշ գյուղն է, որտեղ կայցելենք Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին (X-XIII դարեր), իսկ դահուկասպորտի և սնոուբորդի սիրահարները կարող են դահուկներ և սնոուբորդ վարել: Այստեղ մեզ է սպասում նաև նորաբաց նստատեղային գերժամանակակից ճոպանուղին` ընդհանուր 5000 մ երկարությամբ սահուղիներով: 

 

 

 

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ մոտ 20:00
Մեկնելու վայր՝  Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված / Բացառված

Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Թեյ, սուրճ, քաղցրավենիք
ճոպանուղի/ 3500 դրամ
դահուկներ, սնոուբորդ

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 7.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
7.000 ֏
0 Արձագանքներ