Ղազի լիճը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հարավ-արևմուտքում՝ ծովի մակերևույթից 2230 մ բարձրության վրա։ Ունի հրաբխաամբարտակային ծագում։ Շրջապատված է քարացրոններով և քարաթափվածքներով։ Երկարությունը 300 մ է, լայնությունը՝ 200 մ, մակերեսը՝ 0, 08 կմ², առավելագույն խորությունը՝ 3 մ, ջրի ծավալը՝ մոտ 160 000 մ³։ Սնումը հիմնականում աղբյուրներից և մթնոլորտային տեղումներից է։ Ջուրը պղտոր է, օգտագործվում է ոռոգման նպատակով։