Աջիբաջ ջրվեժը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Գեղի գետի ձախակողմյան Աջիբաջ վտակի վրա, Աջիբաջ գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում  (ներառվել է ցանկում 2008 թվականից):